«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերիք է մեր մուծած հարկերից գոյացած պետբյուջեից մեծահարուստներին հարկային, մաքսային արտոնություններ տաք.
Հայաստանի անկախանալուց առաջ ասում էին, որ «Ջերմուկը» կպահի Հայաստանը։ Սակայն «Ջերմուկը» Արսենյանների ընտանիքին է շատ շքեղ պահում։ Իրենք էլ ամեն անգամ գլխների պիլոտկան փոխելով ու քաղաքական ուղեգիծը փոխելով՝ մնում են օրվա իշխանության կողքին։ Իշխանությունն էլ հարկատուներիս մուծած հարկերից գոյացած պետական բյուջեից լավություններ է անում իրենց։ Կառավարությունը սեպտեմբերի 24-ի նիստում որոշել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին տրամադրել 270․7 միլիոն դրամի մաքսատուրքային արտոնություն։ Սա էլ որերորդ անգամ կառավարությունը «Ջերմուկ Գրուպ»-ին և Հայաստանի մեծահարուստների ընկերություններին հարկային ու մաքսային արտոնություններ է տալիս։ Դրա հետևանքով հարյուրավոր միլիարդ դրամներ չեն մտնում պետբյուջե, այդ փողերով բազում դպրոցներ, ջրամբարներ,հակակարկտային կայաններ չեն կառուցվում»։

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
163Երեկ, 22:30
«Բենզինի գինը բարձր է, որովհետև աշխարհում գոյություն ունի մեծ խնդիր բենզինի և դիզելի շուկայում»․ Գեղամ Գևորգյան (տեսանյութ)
127Երեկ, 13:36
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
47307.10.2026, 19:13
«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
78206.10.2026, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
28406.10.2026, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
30706.10.2026, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
31505.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
28805.10.2026, 18:54