«Նիկոլ Փաշինյանը գնում է սահմանադրական կարգի տապալման»․ Գառնիկ Դանիելյան

«Այս ամենը ո՛չ բարոյական տիրույթում է տեղավորվում, ո՛չ էլ իրավական. կառավարությունը՝ կոնկրետ Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ գնում է սահմանադրական կարգի տապալման։ Սա հերթական խայտառակությունն է, որը ոչ միայն խնդրո առարկա է դառնում մեր հավատացյալ ժողովրդի համար և նրանց զգացմունքների հետ է խաղում, այլև ամբողջ աշխարհում խայտառակվելու հերթական փորձերն է կատարում»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» Կառավարության հրապարակած զեկույցին, ասել է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Երեկ Փաշինյանը հանդիպել էր ազգությամբ թուրք ԵԱՀԿ նախագահի հետ, որը ժամանակին աջակցություն էր հայտնել, որ Հայաստանում կառավարությունն ավարտին հասցնի եկեղեցու դեմ նախաձեռնած արշավը։ ԵԱՀԿ նախագահի և Էրդողանի հետ հանդիպումների ֆոնին այդ հայտարարությունները հնչում են․ սա խայտառակություն է»,- շարունակել է ընդդիմադիր գործիչը։

Սիրանուշ Սահակյանի արձագանքը՝ Ադրբեջանի ՄԻՊ-ի հայտարարությանը
012:24
«Նիկոլ Փաշինյանը գնում է սահմանադրական կարգի տապալման»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
2012:06
«Ընդդիմադիր դաշտում պետք է գլխավոր հարցերում միասնական լինել»․ Արեգնազ Մանուկյան
5011:30
«Ավարտո՞ւմ ենք այսքան շուտ. սա խցից ավելի լավ է»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
8311:06
«Նայեցի Փաշինյանի ելույթը․ ռևերանսներ՝ Թուրքիային ու Ադրբեջանին»․ Էդուարդ Շարմազանով
5810:42
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5410:18
Գուտերեշն ու Լավրովը քննարկել են ուկրաինական հակամարտությունը
14610:00
«Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը դրոշները բացակայում են»․ Էդգար Ղազարյան
7209:42