«Ադրբեջանի հետ պետք է մշտապես խոսել հաղթողի և օրակարգ թելադրողի դիրքերից». Նորայր Նորիկյան
![]() 290 Ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ., 16:20 Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2016թ․ ապրիլյան պատերազմից հետո ինձ համար ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանի արկածախնդրությունն ինչ-որ առումով ուղղված էր նաև հետպատերազմյան հոգեբանորեն պարտված ժողովրդի սինդրոմից ձերբազատվելուն և իրենց վերագտնելուն, իրենց ենթադրյալ ուժերը վերականգնելուն: Քարոզչական դաշտում Ադրբեջանը փորձում է անել նույնը՝ ցանկացած հարթակ օգտագործելով իր հետապնդած նպատակներն իրագործելու համար։ Երբե՛ք չպետք է թույլ տալ, որ նրանք մտածեն, որ կարող են երբևէ հաղթել այս պատերազմում, երբե՛ք… Ուստի, այս համատեքստում, ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների նիստում Հայաստանի վարչապետի այսօրվա ելույթը համարում եմ արժանի պատասխան Ադրբեջանի նախագահի՝ մեր ժողովրդի նկատմամբ ատելության հիմքի վրա կառուցված խոսքին։ Միաժամանակ, այս վարքագիծը մեկ անգամ ևս գալիս է ամրապնդելու իմ այն համոզմունքը, որ Ադրբեջանի հետ պետք է մշտապես խոսել հաղթողի և օրակարգ թելադրողի դիրքերից՝ հիմնված քաղաքական ողջամտության, իրատեսության, պատմական իրողությունների, հակամարտության իրական պատմության և արձանագրված արդյունքների հիման վրա․․․»։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
