«Պատմությունը քաղաքական որոշմամբ չի կարող ջնջվել». Գառնիկ Դանիելյան

ԱԺ նխկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «2020 թվականի այս օրը սկսվեց պատերազմը։ Հայրենիքի պաշտպանության համար մարտերում մեր տղաներն արեցին հնարավորինն ու անհնարը։ Ինքս լինելով առաջնագծում՝ ականատեսն եմ եղել այդ սխրանքներին։
Ոչինչ չի մոռացվել։ Ոչ ոք չի մոռացվել։
Որքան էլ իշխանությունները փորձեն ջնջել Արցախի հետ կապված մեր հիշողությունն ու տղաների սխրանքի պատմությունները՝ ընդհուպ դպրոցներից հեռացնելով փառքի անկյունները, իսկ հանրային վայրերից՝ նրանց պատկերները, պատմությունը քաղաքական որոշմամբ չի կարող ջնջվել։
Կարող են հեռացնել նկարները պատերից, բայց չեն կարող հեռացնել նրանց անունները մեր հիշողությունից։
Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ։
Եվ մենք մեր սերունդների առաջ պարտք ունենք՝ փոխանցելու արժանապատիվ ու անվտանգ պետություն, որտեղ հերոսներին հիշելը ոչ թե արգելված կլինի, այլ պետական քաղաքականություն։ Այսպե՛ս են հաղթում։
Հավերժ փառք ու խոնարհում հայրենիքի պաշտպանության համար ընկած մարտիկներին»:

Ապօրինի հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը փոխհատուցում կտրամադրի
7420:12
ՔՏՀԱՏՄ պաշտոնյաները, կաշառքի դիմաց, «չեն նկատել» խախտումները. գլխավոր մասնագետը կալանավորվել է (տեսանյութ)
7719:30
«Մեկնում եմ Կամբոջա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10616:42
«Որևէ մայթանման հատված գերծանրաբեռնված Մեծարենցի վրա այդպես էլ չի նշմարվում»․ Վահե Գրիգորյան
10815:48
ԲԴԽ-ն ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները
11215:18
«Մարդու արժանապատվությունը չի դադարում գործել քրեակատարողական հիմնարկի դարպասներից ներս»․ Մհեր Մելքոնյան
10114:42
«Նոր ծրագիր է իջեցված»․ Սաթիկ Սեյրանյան
10114:24
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
10113:42