«Ամեն մի նոր զիջմամբ մեր երկիրը ավելի է հեռվանում խաղաղությունից». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանիվ ֆեյսբուքյան գրառումը. «Սեպտեմբերի 27-ը խոնարհումի և անմար հիշատակի օր է։
Մեր հերոս տղաներն իրենց անմնացորդ նվիրումով ապացուցեցին, որ հայրենասիրությունը լոկ բառ չէ, արարք է։ Նրանց անուններն ու գործած հերոսություններն անմահ են ու անջնջելի մեր ժողովրդի հավաքական հիշողությունից։
Մեր տղաները չեն զոհվել, որ այսօրվա իշխանությունները զիջողական քաղաքականություն վարեն և մեր ազգային ու պետական շահերը հերթով զիջեն։
Հայաստանն այլևս զիջելու ոչինչ չունի․ ինչ հնարավոր էր զիջել, արդեն զիջվել է։ 44-օրյա պատերազմից հետո անցած տարիները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկած ծրագիրը փաստացի ենթադրում է անվերջանալի թվացող զիջումների շղթա առանց իրական խաղաղության երաշխիքի:
Ամեն մի նոր զիջմամբ մեր երկիրը փաստացի ոչ թե մոտենում է, այլ ավելի է հեռվանում խաղաղությունից:
Թուլության դիրքերից վարվող քաղաքականությունը չի կարող խաղաղություն ապահովել․ այն միայն հրահրում է նորանոր պահանջներ ու մեծացնում Ադրբեջանի ախորժակը. Ալիևը կանգ չի առնելու, այլ առաջ է քաշելու նոր պահանջներ:
Հայաստանին այսօր անհրաժեշտ է ուժեղ, արժանապատիվ և տևական խաղաղություն՝ առանց զիջումների, առանց պետական և ազգային շահերի զիջման՝ մեկից ավելի երաշխավորներով:
Այն հնարավոր է ապահովել՝ ունենալով իրապես բալանսավորված դիվանագիտություն, զարգացող և մրցունակ տնտեսություն, ինչպես նաև ժամանակակից և մարտունակ բանակ:
Հավերժ լույս ու փառք մեր անմահացած հերոսների հիշատակին:
Խոնարհումս նրանց ընտանիքներին»:

«Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրեն Սուրենյանց
313:42
«Հայ ժողովրդի ուժը եղել է Արցախ-Սփյուռք-Հայաստան եռամիասնության մեջ. Արցախն ու Սփյուռքը կտրեցին, Հայաստանին մենակ են թողնում». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
2613:18
«Ամեն մի նոր զիջմամբ մեր երկիրը ավելի է հեռվանում խաղաղությունից». Տիգրան Աբրահամյան
3713:00
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
5312:48
«Ադրբեջանն այս պայմանական խաղաղության ժամանակահատվածն օգտագործում է իր նպատակներին հասնելու համար». Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
5512:36
«Պատմական այս ծանրագույն փուլը մեզանից պահանջում է բացառիկ տոկունություն, ազգային միասնականություն և սթափություն». Մանե Թանդիլյան
5312:24
«Քաղաքապետարանը մերժել է հանրահավաքի անցկացման դիմումը». Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ)
5912:18
«Պատերազմից վեց տարի անց վտանգը կրկնակի է». Սամվել Կարապետյան
6412:00