Կիրակի, 27 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Ադրբեջանն այս պայմանական խաղաղության ժամանակահատվածն օգտագործում է իր նպատակներին հասնելու համար». Արտակ Բեգլարյան

«Ադրբեջանն այս պայմանական խաղաղության ժամանակահատվածն օգտագործում է իր նպատակներին հասնելու համար». Արտակ Բեգլարյան
45
Այսօր, 12:36

«Նախանձելի ռազմավարական մոտեցում ունի Ալիևի ցեղասպանական մոտեցումը՝ իրենք իրենց նպատակներին հետամուտ են լինում և հստակ ռազմավարությամբ, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների»,- «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախկին պետնախարարա, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ուղղակի այս պայմանական խաղաղության ժամանակահատվածը օգտագործում է իր նպատակներին հասնելու համար՝ «եթե հնարավոր է՝ խաղաղությամբ, եթե հնարավոր չէ՝ ուժով»: «Իրենց նպատակը ՀՀ-ի և հայկական գործոնի ոչնչացումն է տարծաշրջանում: Իրենք պահում են նույն ցեղասպանական նպատակները, որի գաղափարախոսական հիմքը հայատյացությունն է»,- ավելացրել է նա:

«Ադրբեջանն այս պայմանական խաղաղության ժամանակահատվածն օգտագործում է իր նպատակներին հասնելու համար». Արտակ Բեգլարյան