Գաբրիել Բալայանը՝ բանակում ինքնասպանության դեպքերի մասին

«Իհարկե, կատարյալ կլինի, որ ինքնասպանության դեպքեր կամ ինքնասպանության հասցնելու դեպքեր տեղի չունենան: Մենք մեր հետևություններն անում ենք, և համապատասխան պաշտոնատար անձինք իրենց պատիժը ստանում են: Բոլոր դեպքերում բանակում հնարավոր չէ խուսափել նման դեպքերից: Ցավոք, զինված հերթապահություն իրականացնող ստորաբաժանումերում, հնարավոր չէ ամբողջովին ապահովագրվել: Դա ես համարում եմ թերություն, և շատ անելիքներ կան, որպեսզի այդ ամենը բացառենք». նոյեմբերի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ է արվում բանակում ինքնասպանության դեպքերը կանխելու համար:
Նշենք, որ այս տարի ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքերով 9 քրգործ է հարուցվել: Պաշտոնյայի տեղեկացմամբ, անցյալ տարի նման դեպքերը 1-ով պակաս են եղել:
Հարցին՝ փոխնախարարը վստահություն ունի՞, որ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու բոլոր դեպքերն են իսկապես այդպիսին. մահացած զինվորների հարազատները բռնության հետքերի առկայության մասին են պնդում, Գ. Բալայանը նշեց, որ բացառել պետք չէ, դա ինքնասպանության հասցնելուց առաջ ծեծկռտուքի հետևանք կարող է լինել:
«Քրեական գործով կարող են այլ եզրահանգումներ լինել: Ամեն բան արվում է քրեադատավարական ընթացակարգերի համաձայն»,- ամփոփեց Պաշտպանության նախարարի տեղակալը:

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
5307:30
«Նույնիսկ ԿԸՀ նկարած թվերով ընտրողների 50,02%-ը գերադասեց ձայն չտալ ՔՊ-ին». Տիգրան Քոչարյան
6804:06
«Մոլագարը մերժվում է բոլոր կողմերից. դա է իր հիստերիայի հիմնական պատճառը». Ստեփան Դանիելյան
8701:12
«Մեկ տարի է՝ Մայր Աթոռում չեմ եղել». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
80Երեկ, 23:24
Խոշորագույն հարված Մոսկվայի վրա. շարքից դուրս է եկել նավթավերամշակման գործարանը (տեսանյութ)
171Երեկ, 22:53
Խամենեին լիազորել է փոխըմբռնման հուշագրի ստորագրումը
169Երեկ, 22:26
«Էս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհանգստացնի». Արթուր Դանիելյան
101Երեկ, 22:12
«Միջնակարգ դպրոցը չավարտող տղաների մասնաբաժինը 58.3%-ից դարձել է 63.7%». Արմեն Մուրադյան
90Երեկ, 21:54