ՍԴ-ն մի քանի ժամում որոշեց՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը

Սահմանադրական դատարանը որոշել է, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի սահմանադրությանը:
Բարձր դատարանից «Ազատությանը» հայտնել են, որ որոշումն ամբողջությամբ կհրապարակվի եռօրյա ժամկետում: Սահմանադրական դատարանը երեկ առավոտյան էր սկսել քննել հարցը՝ գրավոր ընթացակարգով ու երեկ էլ կայացրել որոշումը:
Այժմ փաստաթուղթը կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման։
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը Երևանն ու Վաշինգթոնը նախաստորագրել էին մայիսի 26-ին։ Ստորագրման գործընթացն ավարտվել էր հունիսի 4-ին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ստորագրություններով։ Հուլիսին Կառավարությունը հավանություն էր տվել համաձայնագիրը վավերացնելու նախագծին։

«Շատերի հետ վիճում էի, որ հնարավոր չէ՝ Առուշը համագործակցի ՔՊ-ի հետ․ ցավում եմ»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
013:36
ՍԴ-ն մի քանի ժամում որոշեց՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը
1713:24
«Չի բացառվում, որ երեկվա խոսույթը հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր էր»․ Արմեն Հովասափյան
3013:12
«Արմատախիլ պետք է արվի ՔՊ-ն ամբողջությամբ»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
3313:06
«Հայաստանում միակ բանը, որ իջել է ու չի բարձրանում, ՔՊ-ի վարկանիշն է»․ Գոռ Մադոյան
3412:54
«Չենք կարող թույլ տալ, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքում ենթարկվի Իսրայելին»․ Վենս (տեսանյութ)
8212:43
«Ո՞վ է արձագանքելու Ալիևին», «դուք քաղաքական ելույթ ունեցաք, այստեղ հարց չկար»․ Վահագն Ալեքսանյանը կիսատ թողեց ճեպազրույցը (տեսանյութ)
4812:36
«Պուտինին պետք են ոչ թե առանձին տարածքներ, այլ ամբողջ Ուկրաինան»․ Զելենսկի (տեսանյութ)
12112:25