Ապրիլյան պատերազմի հերոս Արմեն Գասպարյանն այսօր կդառնար 46 տարեկան

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, երկրապահ կամավորական, ավագ լեյտենանտ Արմեն Գասպարյանի ծննդյան օրն է. նա կդառնար 46 տարեկան։
Արմենը զոհվեց Թալիշի պաշտպանության դիրքերում մարտական առաջադրանքը կատարելիս:
Արմեն Գասպարյանը ծնվել է 1974 թվականին Գորիսի Շինուհայր գյուղում։ 1981-1989 թվականներին սովորել է Շինուհայրի միջնակարգ դպրոցում, ավարտել 8-րդ դասարանը, մեկնել Կապան և ընդունվել Կապանի շինարարական տեխնիկումը։ 15 տարեկանից որպես կամավոր անդամագրվել է Համլետ Քոչարյանի ջոկատին, կռվել է Մարտակերտում։ 1992 թվականին վիրավորվել է բեկորից։ 1993-1994 թվականներին պարտադիր զինվորական ծառայության է անցել Կապանի թիվ 83117 զորամասում։ 1999 թվականին ծառայության է անցել նույն զորամասում և զբաղեցրել տարբեր պաշտոններ։ 2002 թվականին Արմենին շնորհվել է ենթասպայի, 2005 թվականին՝ լեյտենանտի, 2007 թվականին՝ ավագ լեյտենանտի կոչումներ։ 2008 թվականին առողջական խնդիրների պատճառով զորացրվում է պահեստազոր։ 2010 թվականին աշխատանքի է անցել Զանգեզուր կենսոլորտային համալիրում։
2016 թվականի ապրիլի 2-ին Քառօրյա պատերազմի վերսկսելու պատճառով Երկրապահ կամավորականների ջոկատի կազմում Արմեն Գասպարյանը մեկնեց ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ նույն թվականի ապրիլի 6-ին զոհվեց հատուկ մարտական առաջադրանք կատարելու ժամանակ: Լեռնային Ղարաբաղի նախագահի հրամանագրով հետմահու արժանացել է «Արիության մեդալի»։

«Նույնիսկ ԿԸՀ նկարած թվերով ընտրողների 50,02%-ը գերադասեց ձայն չտալ ՔՊ-ին». Տիգրան Քոչարյան
1204:06
«Մոլագարը մերժվում է բոլոր կողմերից. դա է իր հիստերիայի հիմնական պատճառը». Ստեփան Դանիելյան
5701:12
«Մեկ տարի է՝ Մայր Աթոռում չեմ եղել». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
57Երեկ, 23:24
Խոշորագույն հարված Մոսկվայի վրա. շարքից դուրս է եկել նավթավերամշակման գործարանը (տեսանյութ)
132Երեկ, 22:53
Խամենեին լիազորել է փոխըմբռնման հուշագրի ստորագրումը
129Երեկ, 22:26
«Էս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհանգստացնի». Արթուր Դանիելյան
84Երեկ, 22:12
«Միջնակարգ դպրոցը չավարտող տղաների մասնաբաժինը 58.3%-ից դարձել է 63.7%». Արմեն Մուրադյան
76Երեկ, 21:54
«Քաղաքի կոլապսն անտանելի է. Երևանի կառավարիչները պետք է փոխվեն». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
60Երեկ, 21:24