Արցախի կառավարությունը դիմել է հացադուլ հայտարարած բնապահպաններին
![]() 1222 Երկուշաբթի, 03 փետրվարի, 2020 թ., 18:40 ԱՀ կառավարությունը մեկ անգամ ևս կոչ է անում Ալեքսանդր Քանանյանին և նրան միացած Մհեր Պողոսյանին՝ դադարեցնել հացադուլը, չվտանգել առողջությունը և գործուն մասնակցություն ունենալ ձևավորվող հանձնաժողովի աշխատանքներին։ Այս մասին ասված է կառավարության տարածած հայտարարությունում։ «Արցախի Հանրապետության կառավարությունը, հաշվի առնելով հարցի կարևորությունը, անհրաժեշտ է համարում իրազեկել հանրությանը՝ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ու շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը նվազեցնելու և ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ իրականացվող քայլերի մասին: Այդ շրջանակներում է կառավարության կողմից սեղմ ժամկետում մասնագիտական, անկախ հանձնաժողովի ստեղծումը, որի կազմում կընդգրկվեն մեկական մասնագետներ ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություններից, ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովից (համաձայնությամբ): Կառավարությունը դիմել է նաև Հայաստանի Հանրապետության գործընկերներին՝ բնապահպանական և հիդրոէներգետիկ ոլորտի մասնագետների հանձնաժողովի կազմում ներգրավելու խնդրանքով: Արդյունքում՝ երկուական մասնագետներ ՀՀ շրջակա միջավայրի ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից, ևս երկու անկախ փորձագետներ, նախնական պայմանավորվածության համաձայն, այսօր կժամանեն Արցախ և նույնպես կընդգրկվեն հանձնաժողովի կազմում: Կառավարությունն օրեր առաջ դիմել էր հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանյանին՝ հանձնաժողովի կազմում 3 անդամ առաջադրելու հարցով եւ սպասում է առաջարկների ներկայացմանը: Ներկա պահին ՀԷԿ-աշինական բոլոր աշխատանքները դադարեցված են, և ինչպես հայտարարվել է ավելի վաղ, աշխատանքները չեն վերսկսվի՝ մինչև մասնագիտական հանձնաժողովի համապատասխան եզրակացություն ստանալը: ԱՀ կառավարությունը մեկ անգամ ևս կոչ է անում Ալեքսանդր Քանանյանին և նրան միացած Մհեր Պողոսյանին՝ դադարեցնել հացադուլը, չվտանգել առողջությունը և գործուն մասնակցություն ունենալ ձևավորվող հանձնաժողովի աշխատանքներին»,-նշված է հայտարարությունում»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
