Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Զինվորի կյանքն արժեք չունի՞ նրանց համար, ովքեր կոչված են այն պաշտպանելու»․ Վահագն Սարոյան

«Զինվորի կյանքն արժեք չունի՞ նրանց համար, ովքեր կոչված են այն պաշտպանելու»․ Վահագն Սարոյան
16
Այսօր, 11:12

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զինվորի կյանքը պետք է լինի բանակի ղեկավարության ամենաբարձր արժեքը, ոչ թե հերթական վիճակագրությունը:
Մամուլից տեղեկացա, որ նոյեմբերի 17-ին՝ զինվորական տոնացույցով բուժծառայողի օրը, շուրջ 300 հոգու մասնակցությամբ խնջույք է կազմակերպվել, որին մասնակցել է նաև ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։ Իսկ այդ օրը Գավառում հերթական զինծառայողի մահն էին սգում ընտանիքն ու հարազատները։
Վերջին շրջանում բանակում շարունակաբար զինվորներ են մահանում, ու սարսափելին ոչ միայն այն է, որ բանակում մահեր են գրանցվում, այլ նաև այն, որ երբ հերթական ողբերգությունը դառնում է սովորական, հենց բանակի ղեկավարության համար:
Բանակի ղեկավարության առաջնահերթությունը պետք է լինի ոչ թե տոնական սեղանների շուրջ հավաքվելը, այլ մարդկային կյանքերի փրկությունը, պատասխանատվությունը և այդ մահերի կանխարգելումը, ինչպես նաև պարզ մարդկային հարգանքը մահացած զինվորի ու իր ընտանիքի հանդեպ:
Երբ բանակում զինվորներ են մահանում, այդ օրերին խնջույք կազմակերպելն ու տոնական տրամադրություն ցուցադրելը պարզապես անտարբերություն է սեփական զինվորների կյանքի և նրանց ընտանիքների ցավի նկատմամբ։
Ուղիղ հարց է առաջանում՝ զինվորի կյանքը արժեք չունի՞ նրանց համար, ովքեր կոչված են այն պաշտպանելու...»։

Աղբյուրը`   Վահագն Սարոյան