Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ես նրա համար ճամպրո՞ւկ եմ». Զելենսկիի արձագանքը՝ Լուկաշենկոյի առաջարկին

«Ես նրա համար ճամպրո՞ւկ եմ». Զելենսկիի արձագանքը՝ Լուկաշենկոյի առաջարկին
69
Այսօր, 10:06

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ միասին մեկնել Մոսկվա՝ բանակցություններ վարելու համար՝ այդ գաղափարն անվանելով «ոչ լուրջ խոսակցություն»։

Նա արձագանքել է Լուկաշենկոյի հայտարարությանը, ըստ որի՝ վերջինս պատրաստ է անձամբ ուղեկցել նրան Ռուսաստանի մայրաքաղաք և երաշխավորել նրա անվտանգությունը։ «Նա առաջարկում է ինձ իր հետ տանել։ Ես նրա համար ճամպրո՞ւկ եմ, ի՞նչ է։ Նստեցնել ինքնաթիռ ու թռչել Մոսկվա՞, ինչո՞ւ»,- հեգնանքով նշել է Զելենսկին։

Փոխարենը՝ Ուկրաինայի նախագահն առաջարկել է Լուկաշենկոյին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ միասին ժամանել Կիև։ «Թող Լուկաշենկոն վերցնի Պուտինին և գա Կիև։ Մենք երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Չէ՞ որ խոսքը բանակցությունների մասին է»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Միևնույն ժամանակ, Զելենսկին շեշտել է, որ շարունակվող պատերազմի պայմաններում հանդիպումն անհնար է ինչպես Մոսկվայում, այնպես էլ Կիևում։