Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ռեժիմը ռեկետային մոտեցում է դրսևորում Ծառուկյանի սեփականության նկատմամբ»․ Տիգրան Աբրահամյան

«Ռեժիմը ռեկետային մոտեցում է դրսևորում Ծառուկյանի սեփականության նկատմամբ»․ Տիգրան Աբրահամյան
25
Այսօր, 09:42

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մինչ գործող կառավարիչը հասարակությանն է ուղղել հանրաքվեի/արտահերթ ընտրությունների՝ Բաքվից պարտադրված թեման, մեր երկրում քաղբանտարկյալների խնդիրը շարունակում է վատթարանալ:
Ի դեպ, այսօր քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն է, ում նկատմամբ իշխանությունն ապօրինի գործողությունների մի ամբողջ փաթեթ է գործարկել:
Հիշեցնեմ, որ նախ ընտրական ողջ շրջանում իշխանությունը կեղտոտ քարոզչություն իրականացրեց Ծառուկյանի դեմ, ապա գողացվեց նրա ղեկավարած ուժի՝ քաղաքացիներից ստացված քվեն, իսկ հետո արդեն նրան կալանավորեցին:
Քաղաքական այս հետապնդումների պայմաններում ռեժիմը ռեկետային մոտեցում է դրսևորում Ծառուկյանի սեփականության նկատմամբ, ճնշումներ իրականացնում նրա ընկերների, թիմակիցների և նրա հետ տարբեր կերպ առնչվող մեծ թվով անձանց նկատմամբ:
Ջերմ շնորհավորանքներս Գագիկ Ծառուկյանին: Համբերություն նրա ընտանիքի անդամներին և մերձավորներին:
Ազատություն Գագիկ Ծառուկյանին և բոլոր քաղբանտարկյալներին»: