«Քրեաօլիգարխիկ համակարգի փլուզումն անհրաժեշտություն է». Նորայր Նորիկյան
![]() 445 Չորեքշաբթի, 05 փետրվարի, 2020 թ., 12:45 Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկախ նրանից, թե ինչ քաղաքական ուժ կիշխի մեր երկրում և ով կլինի պետության ղեկավարը, խորապես համոզված եմ, որ Հայաստանում օլիգարխներ չպետք է լինեն, իսկ քրեածին հակումներ ունեցող և հանցավոր արժեքներով ապրող օլիգարխները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության՝ տարիներ շարունակ մարդկանց ապրանքի տեղ դնելու, նրանց արժանապատվությունը ստորացնելու, ծաղրելու, նվաստացնելու, բազմաթիվ հանցավոր սխեմաների մասնակցելու, ծանր հանցագործություններ պլանավորելու և իրականացնելու, դրանց անմիջական մասնակիցը լինելու համար՝ թեկուզ միայն այն բանի համար, որ մեր երկրում արմատախիլ արվի անպատժելիության մթնոլորտը, և յուրաքանչյուր ոք իր ականջին օղ անի, որ վաղ թե ուշ պատասխան է տալու իր արածի համար, ինչպես նաև նրա համար, որ ասյուհետ որևէ մեկի մտքով չանցնի ժողովրդի հետ վարվել այնպես, ինչպես վարվել են նշված անձինք: Կան հանցագործություններ, որոնք «վաղեմության ժամկետ» չունեն: Եվ եթե իսկապես այս անձինք չպատժվեն իրենց կատարած հանցագործությունների համար, հասարակությունը կսկսի զարմանալ: Արդեն սկսել է զարմանալ: Ստեղծվել էր այնպիսի համակարգ, որ օլիգարխիան դեմոկրատական ընտրությունների միջոցով իշխանափոխության ցանկացած քայլ դիտարկում էր որպես ոտնձգություն սեփական կապիտալի նկատմամբ։ Այդ բանաձևը մեկնընդմիշտ ջնջել է պետք, քանի որ կառավարման նման վարքագիծն ու որակը կենսական առումով հակասում է հասարակության շահերին։ Վերջին հաշվով, այն ինչ կատարվեց մեր երկրում, պետության որակի փոփոխության պայքար էր, որ այսուհետ թաղային խուժանը չդառնա թաղապետ, որ խաղամոլը չդառնա պատգամավոր, որ թմրամոլը չդառնա նախարար, որ ոստիկանը չդառնա մարդասպան, որ դատավորը, դատախազը չդառնան գավառական չարչիներ, վերջապես, որ երկիրը ղեկավարող քաղաքական ուժը հասարակության կողմից ոչ թե ընկալվի որպես քրեաօլիգարխիկ համակարգի երաշխավոր ու անբաժանելի մաս, այլ իրապես հանդիսանա Հանրապետության լեգետիմ իշխանություն ու արդարության ու արժանապատվության խորհրդանիշ... |

«Ժամանակն է ստեղծելու քաղաքական նոր ենթակառուցվածք». Վարդ Սիմոնյան
11003:06
«Արցախի անունը տալ արգելում ես, բա սերունդներով այնտեղ ապրած մարդկանց ի՞նչ ես անելու». Արամ Գևորգյան
13001:06
Ամբողջ Կուբան հոսանքազրկվել է
31600:01
Իրանն ԱՄՆ-ին սպառնում է նոր Վիետնամով ցամաքային հարձակում սկսելու դեպքում
355Երեկ, 22:55
«4 բան, որ առաջիկայում պետք է անեն ընդդիմադիրները». Ոսկան Սարգսյան
152Երեկ, 22:12
«Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին». Սուրեն Սուրենյանց
165Երեկ, 22:00
«Ում համար և ում դեմ է աշխատում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը». Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
187Երեկ, 21:30
Ավստրալացին արհեստական ինտելեկտի միջոցով քաղցկեղի դեմ պատվաստանյութ է ստեղծել իր շան համար
351Երեկ, 21:01
