«3000-ից ավելի մեր հայրենակիցների քվեարկության արդյունքը ԿԸՀ-ն անվանում է անկարևոր». Իվետա Տոնոյան

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ԿԸՀ նիստից հետո հայտարարեց, որ այն ընտրատեղամասերում, որտեղ ԲՀԿ-ն ուներ զգալի թվով ձայներ, արդյունքները անվավեր ճանաչելն արվել է միտումնավոր, որ ԲԿՀ-ն չհայտնվի ԱԺ-ում։
«ԿԸՀ-ի ամփոփման նախագծի մեջ օգտագործված է հետևյալ ձևակերպումը, թե այս տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցն էական ազդեցություն չի ունեցել ընտրությունների ամբողջ գործընթացի վրա: Էս դեպքում, բնականաբար, հասկանալի է, որ որքան էլ Վահագն Հովակիմյանը փորձի ձայնն իջեցնելով դողդոջուն ձայնով այս հատվածն այնպես ընթերցել, որ հասկանալի չլինի, թե ինչ ձևակերպում է կիրառվում, բոլորին էլ հասկանալի է, որ կոնկրետ այս տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելն արվել է միտումնավոր, որ պարզապես ԲՀԿ-ն թվաբանական մանիպուլյացիայի արդյունքում չհայտնվի խորհրդարանում: 3000-ից ավելի մեր հայրենակիցների քվեարկության արդյունքը անտեսվել է, որի արդյունքում 58000-ից ավելի վստահության քվե ստացած ուժը չի հայտնվել խորհրդարանում, ուրիշ էլ ի՞նչ կարող է լինել ավելի էական ընտրությունների ազդեցության վրա: Սա մեկ կուսակցության շահի համար մղվող պայքար չէ, այլ՝ հանուն արդարության»,- ասաց նա:

Հորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվել
3416:40
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Նորմանդիայի նավահանգստի վայրը ներառել է իր պատմական ժառանգության ցանկում
6815:53
«Օգոստոսի 12-ին գրեթե միաժամանակ տեղի կունենան երեք կարևոր իրադարձություններ». Լևոն Ազիզյան
6015:30
«Խաղաղություն գոյություն չունի. այն երկու պատերազմների միջև ընկած ժամանակահատվածն է». Արա Պողոսյան
6115:18
«Ոչ բոլորին է պետք թույլ տալ մոտենալ Սուրբ հաղորդությանը». Սամվել դպիր Գրիգորյան
6114:42
«Վրաստանում ՀՀ դեսպանությունը հրաժարվել էր պաշտպանել իրեն դիմած ՀՀ քաղաքացու իրավունքները». Կարեն Հեքիմյան
9714:12
«Նիկոլ Փաշինյանը մաֆիան հանել է իմ դեմ». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
9113:54
Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանված մարդկանց թիվը հասել է 220 հազարի (տեսանյութ)
11313:29