«Շտաբի մաքրուհին չէր կարող ինձ Դավոյով դիմել». Դավիթ Ղազինյան

«Ընտրակաշառքի մեղադրանքը՝ որպես այդպիսին, իհարկե անհիմն է: Ինչքան որ ես պատկերացնում եմ, եթե այդ ձայնագրությունները մոնտաժված չեն, բայց կոնկրետ ընտրակաշառքի առումով ես չեմ տեսել մի դեպք, որին տրված լինի գումար և ասեն՝ «եկե՛ք մեզ ընտրեք»»,- այս մասին ԿԸՀ բակում Factor TV-ի հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավորության թեկնածու Դավիթ Ղազինյանը։
«Ֆակտոր»-ի լրագրողը մեջբերեց Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրությունից մի հատված․ «Ղազինյան Դավոն 1 միլիոն 400 հազարը տվել է Արմանին, որ մի քիչ մարդկանց փող խոստանան, կաշառք բաժանեն»: «Մենակ «Ղազինյան Դավոն» արդեն խնդրահարույց է, որովհետև ինձ «Դավո» դիմում է մի քանի ինձ հարազատ մարդիկ: Հաստատ այդ շտաբի մաքրուհին չէր կարող ինձ «Ղազինյան Դավոյով» դիմել, էլի: Եվ երկրորդը՝ չգիտեմ Արմանն ով է ու եզրակացնում եմ մոտավորապես ով կարող է լինել. թող իրենից հարցնեն՝ տվե՞լ եմ, թե՞ չեմ տվել։ Հակակոռուպցիոնում վարույթ կա: Իմ ինֆորմացիայով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին Գլխավոր դատախազությունը հաղորդում է տվել. հիմա պետք է ԿԸՀ-ն քննի անձեռնմխելիությունից զրկելու հարցը»,- նշեց նա։
Նա հաստատեց՝ իր տունը խուզարկել են, ոչինչ չեն գտել;

««Դեմոկրատական սոցիալիզմի» հայեցակարգով մոդելից առավել ազգանպաստ մոդել ՀՀ-ի համար չկա»․ Գարիկ Քեռյան
8603:06
«Երևանի քաղաքապետարանում կան երկու տեսակի պաշտոնյաներ»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
9602:06
«Այս սրբազան հողին և քաղաքակրթությանը պետք է արժանի լինել՝ առնվազն ապրելով»․ Վարդան Ոսկանյան
142Երեկ, 23:24
Մութ ամպեր՝ Գորիսի պետական քոլեջի նախկին տնօրեն Կարեն Լազարյանի գլխին
157Երեկ, 22:42
«2022-2025 թթ․ ՀՀ-ում սպանվել է առնվազն 50 կին՝ զուգընկերոջ կամ ընտանիքի անդամի կողմից»․ Զառա Հովհաննիսյան
159Երեկ, 19:42
«Մեծացել է հրդեհների առաջացման վտանգը․ պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները»․ ՀՀ ՆԳՆ (տեսանյութ)
149Երեկ, 18:54
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում
157Երեկ, 18:24
«ՌԴ-ն ՆԱՏՕ-ին է մեղադրում է իրեն «ստրատեգիական պարտության մատնելու նպատակադրվածության» մեջ»․ Վահրամ Աթանեսյան
160Երեկ, 17:30