Բանավեճ Իվետա Տոնոյանի ու Վահագն Հովակիմյանի միջև

ԿԸՀ ղեկավար Վահագն Հովակիմյանը հաստատեց, որ վերընտրություն չի լինի 12/13, 10/51, 36/65 ընտրատեղամասերում, որոնց արդյունքները չեղարկվել են: Սա դժգոհություն առաջացրեց ներկաների, հատկապես ԲՀԿ-ի լիազոր անդամների միջև: «Կամ լռե′ք, կամ դուրս եկե′ք, կամ լռե′ք, կամ դուրս եկե′ք»,- մի քանի անգամ սպառնալով՝ փորձեց բողոքի ձայնը լռեցնել Վահագն Հովակիմյանը: «Երբ որ մենք որոշումը կկայացնենք, կդիմեք Սահմանադրական դատարան, մի խոչընդոտեք նիստը, լռե′ք, դադարեցրե′ք, կոռեկտ պահե′ք ձեզ»,- ասաց նա:
Այդ պահին ոտքի կանգնեց ԲՀԿ-ի խոսնակ Իվետա Տոնոյանն ու ամոթանք տվեց. «Պիտի բացատրություն տաք՝ որն է էական ազդեցությունը... Մենք չենք խոչընդոտում, այդ դուք եք խոչընդոտում ձեզ նշանակած իշխանությունների հայտարարած ժողովրդավարությանը»:
«Եթե ՔՊ-ին անցնելու համար 300 ձայն պակասած լիներ, էլի՞ էիք անկարևոր ճանաչելու այդ 3 ընտրատեղամասերի արդյունքները»,- հակադարձեց լիազոր անդամներից մեկը:

Մոնտենեգրոն Հայաստանում վիզաների կենտրոն կբացի
419:24
Ռումինիան արտաքսում է ռուս դիվանագետի
10718:39
«Նիկոլ Փաշինյանը գովազդում է անկանխիկ առևտուրը, սակայն բնագավառի վերաբերյալ կիսատ-պռատ տեղեկատվություն ունի»․ Ոսկան Սարգսյան
7517:36
«Ժողովուրդը, որը կուրորեն հետևում է պարտվածին, արժանի չէ ունենալ ոչ պետականություն, ոչ էլ ազգ կոչվելու իրավունք»․ Սենոր Հասրաթյան
8517:12
«Չի եղել գեթ մեկ դեպք, որ պոլիկլինիկայից հետո հոգեբանական տրավմա չստանամ»․ Հասմիկ Սողոմոնյան
9616:30
«Ինչո՞ւ է ծեծվել ՔՊ-ական պատգամավորի եղբայրը»․ Լիա Սարգսյան
13816:00
«Հայկ Կոնջորյանը ոչ միայն հրաժարական չի տվել, այլև օրերն է հաշվում՝ երբ է դառնալու ԱԺ փոխնախագահ». Էդգար Ղազարյան
10315:42
«Իրավապահները կհանդգնե՞ն Հայկի եղբորը խուլիգանության հոդված առաջադրել»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
10315:36