«Ես պնդում եմ, պարոն Վանեցյանի կողմից կազմակերպվել էր հեղաշրջում». Տարոն Սահակյան

ԱԺ 2-րդ գումարման պատգամավոր, 2000-2003 թվականներին ՌԴ կառավարությունում ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը պնդում է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից պետական հեղաշրջման փորձ եղել է:
«ԱԱԾ-ի կողմից արված հայտարարությունը, թե տեղեկություններ կամ փաստեր չունեն, որ Վանեցյանի գլխավորությամբ երկրում նախապատրաստվել է հեղաշրջում, չի համապատասխանում իրականությանը։ Ես Ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին, ներկայացրել եմ փաստեր մի քանի դրվագներով՝ Երևանի քաղաքապետարանում կազմաքանդում իրականացնելու, ինչպես նաև թմրադեղերի հետ կապված։ Ես պնդում եմ, որ պարոն Վանեցյանի կողմից կազմակերպվել էր հեղաշրջում, և դրա վերաբերյալ փաստերը իմ կողմից ներկայացվել են ԱԱԾ։ Լավ կլինի, որ հանրապետության վարչապետը ինձ ընդունի և լսի վերջապես»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է Տարոն Սահակյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

«Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը»․ Արման Եղոյան
813:12
«Սարսափում եմ պատկերացնել, թե սրանք մեր գերիների մասին ինչ են բանակցում»․ Արմեն Եղիազարյան
2712:54
«Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4612:42
Վահագն Խաչատուրյանը լրագրողներին խնդրել է դուրս գալ Հոգաբարձուների խորհրդի նիստից (տեսանյութ)
5012:24
«ԵՄ-ն հետագայում կարող է Հայաստանից պահանջել միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ»․ Եվրոխորհրդարանի պատգամավոր
9411:49
«Բա տենց մարդու արձանը չարժե՞ ոսկուց ձուլել ու բոլոր քաղաքներում դնել». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6011:24
«Ընդդիմության կողմից միասնական պայքար կտեսնե՞նք Տիգրանաշենի մասով»․ հարց՝ Նարեկ Կարապետյանին (տեսանյութ)
6710:36
«Վարդան Ղուկասյանին քաղբանտարկյալ համարո՞ւմ եք, թե՞ ոչ». Լիլիթ Ստեփանյանը՝ Ռուբեն Մխիթարյանին
5910:30