«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումին

«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումին
• Արցախյան, հայաստանյան և սփյուռքյան հասարակական կազմակերպություններն ու գործիչները վճռական բողոք են հայտնել Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի տարածքներ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի և դրանց ընթացքում իրականացվող անթույլատրելի հրապարակային գործողությունների կապակցությամբ։
ℹ️ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ևս միացել է բողոք-դիմումին՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին կոչ անելով պատշաճ գնահատական տալ նման այցերին և չնպաստել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ու հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող քաղաքականության միջազգային լեգիտիմացմանը։
Բողոք-դիմումով ընդգծվում է, որ Ստեփանակերտ, Շուշի, Գանձասար, Դադիվանք և այլ հայկական հոգևոր-մշակութային վայրեր այցելությունները չեն կարող դիտարկվել որպես զուտ զբոսաշրջային կամ մշակութային միջոցառումներ, երբ այդ տարածքներից բնիկ հայ բնակչությունը բռնի տեղահանված է, իսկ հայկական ժառանգությունը ենթարկվում է ոչնչացման, փոփոխման և յուրացման վտանգի։
‼️Դիմումը կոչ է միջազգային ներկայացուցիչներին պաշտպանելու Արցախի բռնի տեղահանված հայ բնակչության՝ իր հայրենիք անվտանգ, արժանապատիվ և առանց նախապայմանների վերադարձի իրավունքը, պահանջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ առաքելությանը անարգել մուտք գործելու Արցախի տարածք և հետևողականորեն բարձրաձայնելու Ադրբեջանի միջազգային իրավական պարտավորությունների կատարման անհրաժեշտության մասին։
Հայկական ժառանգության պաշտպանությունը ոչ միայն ազգային, այլև միջազգային իրավական և բարոյական պարտավորություն է։

«Իսկ գուցե հակառակորդը հատուկ է իր զինծառայողին ուղարկել»․ Թաթուլ Հակոբյան
6703:06
Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
14100:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
9100:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
106Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
95Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
114Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
99Երեկ, 18:00
«Լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերն ինքնասպանություն որակելու վերաբերյալ»․ Միհրան Մախսուդյան
94Երեկ, 17:54