«Զինծառայողներն իրենց պետք են միայն շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պաշտպանության նախարարի ուրախ-զվարթ տեսանյութերն ես նայում՝ զորամասեր, դիրքեր է գնում:
Երևի նոր են պարզել, որ այդ ամենն իրենց պարտականությունն է, այլ ոչ թե նոր բարեփոխում կամ տեխնոլոգիական լուծում:
Բայց այլ բանի համար գրեցի: Ի՞նչ արժեք ունի կամ որքանո՞վ են անկեղծ այդ շփումները սպայակազմի, շարքային անձնակազմի, առհասարակ դիրքապահների հետ, եթե այդ նույն մարդիկ տեսնում են, գիտեն ձեր վերաբերմունքը հայրենիքի պաշտպանի, մեր նահատակների նկատմամբ:
Ձեզ թվում է, որ բանակում, զինծառայողների շրջանում հարց չի առաջանում, թե ինչու է իրենց վերադաս հրամանատարությունը, ԳՇ պետը, նախարարն անտեսում սրանից 4 տարի առաջ ՀՀ նկատմամբ ագրեսիան ու դրա հետևանքով զոհված իրենց համածառայակիցներին, հայրենակիցներին:
224 մարդ է զոհվել 2022-ի սեպտեմբերյան հարձակման հետևանքով. այդ մարդիկ նահատակվել են հայրենիքը պաշտպանելիս, իսկ պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը չտեսնելու, չլսելու տալով՝ անարգում են մեր սուրբ նահատակների հիշատակը:
Իրենց ղեկավարն էլ, նույն օրը, հեծանվավազք է կազմակերպում, անհոգ դեմքով ժպտում, ուտում-խմում ու կյանքը վայելում:
Իրենց բանակը, զինծառայողները միայն պետք են քարոզարշավների համար, զորահանդես անելու և շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար, իսկ երբ թեման հասնում է նահատակությանը, հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան:
Փառք մեր նվիրյալներին, հավերժ փառք մեր նահատակներին»:

«ԵՄ-ի՝ Հայաստանին տված խոստումներն անցողիկ են»․ Գալուզին
2710:13
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2410:00
«Զինծառայողներն իրենց պետք են միայն շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար»․ Տիգրան Աբրահամյան
3609:48
«ՀԱՊԿ-ին մտահոգում է իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը»․ Մասադիկով
7209:43
«ԱԺ 8-րդ գումարման ընդդիմադիր պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան»․ Աննա Գրիգորյան
4909:24
«ՌԴ-ն Գյումրիում տեղակայված ռազմաբազան դուրս բերելու դիմում չի ստացել»․ Գալուզին
9109:13
ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
6109:10
Քրքրում են իր, եղբոր և հոր անցյալը. «Հրապարակ»
5609:00