Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների օրը թեկնածուների 2 ներկայացուցչի մահ է գրանցվել

Ադրբեջան գլխավոր դատախազությունը մեկնաբանել է երկրում խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրը՝ փետրվարի 9-ին, 2 թեկնածուների մահվան մասին տեղեկությունը, գրում է minval.az-ը: Ըստ գլխավոր դատախազության մամուլի ծառայության՝ փետրվարի 9-ին՝ ժամը 19․00-ի սահմաններում, հանկարծամահ է եղել Գյոյգյոլի շրջանի Մոլաջալիլի գյուղի 38-րդ ընտրատեղամասում գրանցված Գյոյգյոլ-Դաշկեսանի շրջանից Մովսում Ասլանովի ներկայացուցիչ Սուբհան Հաջիևը։ Գլխավոր դատախազության աշխատակիցներն ու ոստիկանները դատական բժիշկների հետ կատարել են դեպքի վայրի և դիակի զննություն: Հաղորդվում է, որ 1954 թվականին ծնված Հաջիևը մահացել է շուրջ 15 դիտորդների և այլ անձանց աչքի առաջ: Մարմնի զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշենք, որ լուրեր են շրջանառվում Հաջիևի սպանության մասին:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է ևս մեկ թեկնածուի ներկայացուցչի մահվան մասին: 61-ամյա Մահիր Հուսեյնովը մահացել է իր տան նախաշեմին՝ երեկոյան ժամը 23․00-ի սահմաններում:
Նախաքննությունը պարզել է, որ Հուսեյնովը մահացել է, երբ դուրս է եկել տնից և ուղևորվել դեպի մեքենան:

Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
7713:12
«Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելո՞ւ է՝ ոնց է զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք»․ Անժելա Էլիբեգովա
6011:42
«Սիսիանցին վայելում է իր ընտրության արդյունքը»․ Գագիկ Համբարյան
7510:30
«Ով ոնց կարում, գուլյատ ա անում»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
8010:12
«ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը»․ Աննա Կոստանյան
7210:06
«Նման «արտիստների» Հայաստան բերելը ոչ թե մշակույթ է, այլ հոգևոր ապականություն»․ Սամվել դպիր Գրիգորյան
6809:48
Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում․ «Հրապարակ»
6609:30
Դիլիջանցին կալանավորված է մանկավարժ մոր սպանության գործով․ «Հրապարակ»
6409:24