«Ինչպե՞ս կարձագանքեր նիկոլական համակարգը, եթե հարձակվողը ոչ թե ադրբեջանցի լիներ, այլ ռուս»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եկեք ինքներս մեզ հարց տանք. ինչպե՞ս կարձագանքեր նիկոլական ամբողջ համակարգը, եթե հայ ընտանիքի վրա հարձակումը լիներ ոչ թե Սյունիքում, այլ Շիրակում, ու եթե հարձակվողը ոչ թե ադրբեջանցի լիներ, այլ ռուս։
Արդյոք նիկոլաթուրքական #ստիզավոդ-ը եռանդով լծվելո՞ւ էր դեպքը լղոզել-կոծկելու-շեղելու գործին, իսկ հետո փորձեր մեղքը զոհերի վրա գցել (ինչը դասական victim-blaming է)։
Թե՞ հակառակը՝ աշխարհով մեկ աղմուկ կբարձրացնեին, վայրկենապես Գյումրիում ռուսական ռազմաբազայի դիմաց ցույցեր կկազմակերպեին՝ մոբիլիզացնելով իրենց ամբողջ ռեսուրսը՝ սկսած մանկապարտեզների դայակներից, վերջացրած դիջեյներով ու կարգալույծ ստեփաններով։
Այս հարցը տվեք ու կհասկանք, որ հայ զոհը նիկոլականներին հետաքրքրում է միայն ու միայն իրենց շահի տեսանկյունից։
Նիկոլականներից ոչ մեկն ինքն իրեն հարց չի ուզում տալ. «Լավ, իսկ եթե երեխաներիս հետ ես ռաստվեի զինված ադրբեջանցուն, օրինակ՝ Շաքիի ջրվեժ գնալիս, ի՞նչ էր լինելու»։ Առավել ևս իրենցից ոչ ոք նման հարց չի տա իր շեֆերին։ Իրենք պատրաստ են ընդհանրապես անջատելու ապրումակցումը, որը մարդկային բազային հատկանիշներից է, միայն թե շարունակեն օգտվել համակարգի բարիքներից (աշխատավարձ, պարգևավճարներ, պաշտոններ, տենդերներ ևն)։
Ավելին՝ Ֆեյսբուքում երեկվանից շարունակվող քարոզչական հիստերիան մի հստակ ուղերձ ունի. «Ադրբեջանցին ինչ ուզում է, կարող է անել հայերիդ հետ, հաշտվեք դրա հետ»։
Օկուպացիան պարտադիր չէ պոզով-պոչով լինի, օկուպացիան հենց սա է։ Նիկոլական համակարգը ոչ թե հայկական իշխանություն է, ինչպես շատերն են դեռ շարունակում համարել, այլ տեղացի կոլաբորանտնորեից հավաքած օկուպացիոն վարչակարգ։
Օկուպացիայի դեմ հնարավոր չէ պայքարել, մինչև չհասկանանք, որ օկուպացիայի մեջ ենք ապրում»։

«Անհասկանալի մնաց Նախիջևան էքսկլավի հարցը». Անի Սամսոնյան
1801:06
«Թուրքական վերնախավի՝ Ադրբեջանին ուղղված բուռն արձագանքի պատճառը հրեական պետության հետ նրա կապերն են». Արտակ Զաքարյան
56Երեկ, 23:24
ՌԴ-ն երգչուհի Նաոկոյին ու նրա ամուսնուն ավելացրել է օտարերկրյա գործակալների գրանցամատյանում
162Երեկ, 18:43
Անտոնիո Կոշտային քննադատել են ԵՄ գագաթնաժողովը տապալելու համար
244Երեկ, 18:37
Թրամփը բացառել է Իրանի դեմ միջուկային հարված հասցնելու հնարավորությունը (տեսանյութ)
276Երեկ, 17:30
«Ալիևը շարունակելու է հայերի դեմ ատելության քարոզը, իսկ զուգահեռ իրականության մեջ թևածում է Արծվաշենի մասին հերթական «մուտիտը»»․ Տաթևիկ Հայրապետյան
101Երեկ, 17:18
«Ադրբեջանում, կարծես, հին բառապաշարին են վերադառնում». Տիգրան Աբրահամյան
94Երեկ, 17:00
«COP17-ը պետք է դառնար ոչ թե հերթական PR-արշավը, այլ իրական փոփոխությունների մեկնարկը»․ Նաիրի Սարգսյան
80Երեկ, 16:48