Դիլիջանցին կալանավորված է մանկավարժ մոր սպանության գործով․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Սեպտեմբերի 30-ին Դիլիջան քաղաքում հուղարկավորել են 1953թ․ ծնված Սուսաննա Հակոբյանին, որը երկար տարիներ դասվար է աշխատել Դիլիջան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում։ Դպրոցի ֆեյսբուքյան էջում ուսուցչուհու հիշատակին բազում հուզիչ գրառումներ են։ Դիլիջանի թիվ 4 դպրոցի տնօրեն Էրիկա Սևանյանից տեղեկացանք, որ Ս․ Հակոբյանը դպրոցում սերունդներ է կրթել, սակայն մոտ մեկ տարի առաջ նա կաթված է ստացել, առողջական վատ վիճակի հետևանքով այլևս չի կարողացել դպրոցում աշխատել։ Սուսաննա Հակոբյանը բնակվում էր որդու, հարսի հետ, իսկ ամուսինը Ռուսաստանում է գտնվում։ Դիլիջանում տարածված լուրերի համաձայն՝ վաստակաշատ ուսուցչուհուն սպանել է համատեղ բնակվող որդին, որն արհեստավոր է աշխատում։ Որդին չի մասնակցել մոր թաղմանը, նա մոր սպանության կասկածանքով ձերբակալված է։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանից տեղեկացանք, որ քրեական վարույթի շրջանակում նշված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ՀՀ քրեական օրենսգրքի 155 հոդվածով (սպանություն): Նա կալանավորված է»։

«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
2716:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
4316:18
«ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է». ՔԿ
7015:06
«Ընկերուհիները վիճաբանել են կենցաղային հարցի պատճառով․ մեկը մյուսին դանակով չի հարվածել»․ Ռոման Երիցյան
7814:54
Դուբլինում Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ ձվեր են նետել (տեսանյութ)
16314:37
«Արարատ համայնքի ավագանու որոշումն արտահայտո՞ւմ է բնակիչների կարծիքը»․ Օլեգ Դուլգարյան (լուսանկար)
8413:36
««Նուբարաշեն» ՔԿՀ-ում մարդու արժանապատվությունը ստորացնող, ծայրահեղ վատ վիճակ է»․ Անուշ Շահրամանյան
9013:06
«Հանքահանության թույլտվություններ տվողները հանգիստ չեն քնելու»․ Լևոն Գալստյան (լուսանկար)
9112:42