Արցախում թեստավորված 9 քաղաքացիներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեկ թեստավորված 9 քաղաքացիներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակ: Վերջինս Քարվաճառում վարակված քաղաքացու կինն է, ով մինչ այս պահը ինքնամեկուսացված էր: Թեստի դրական պատասխանից հետո քաղաքացին մեկուսացվել է Շահումյանի շրջանի Քարվաճառի շրջանային բուժմիավորումում:
Քարվաճառի վարակված երկրորդ դեպքով անձի շրջանակը ճշտված է, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար. կորոնավիրուսային վարակին բնորոշ ախտանիշներ չունի:
Քաշաթաղի բուժմիավորումում այսօր մեկուսացվել են Միրիկ համայնքից ևս երկու քաղաքացիներ, ովքեր այդ համայնքում վարակված քաղաքացու շփման առաջին շրջանակից էին:
Այս պահին մեկուսացված քաղաքացիների թիվը 12 է, այդ թվում՝ 4 վարակակիրները»:

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
18601:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
288Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
53604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
28804.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
28604.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
72930.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
71230.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
82828.10.2026, 15:06