Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Ասում են՝ մասնագիտությամբ անասնաբույժը ո՞նց կարող է տեխնոլոգիաներով զբաղվել»․ Տիգրան Արզաքանցյան

«Ասում են՝ մասնագիտությամբ անասնաբույժը ո՞նց կարող է տեխնոլոգիաներով զբաղվել»․ Տիգրան Արզաքանցյան
29
Այսօր, 10:36

Գործարար, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը հայտարարել էր, որ ստանձնել է «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ (Մերգելյան ինստիտուտ) տնօրենի պաշտոնը։ Նշենք, որ «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը ՌԴ պետական գույքի կառավարման գործակալությունն է։ Տեղեկացնենք, որ կա նաև «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ, որը հանդիսանում է ՀՀ սեփականությունը։

«5-րդ ալիք»-ի եթերում անդրադառնալով նոր պաշտոնին՝ Արզաքանցյանն ասել է․ «Կազմակերպչական փորձն ինձ մոտ շատ է․ մարդիկ ասում են՝ մասնագիտությամբ անասնաբույժը ո՞նց կարող է տեխնոլոգիաներով, տարբեր սարքավորումների զարգացմամբ զբաղվել, բայց չեն հասկանում՝ ամեն ինչ կազմակերպչականից է կախված։ Ամենակարևոը՝ ես ունեմ իմ մոտեցումը մարդկանց հանդեպ, միշտ մարդավարի եմ»։