«Դավիթ Համբարձումյանի նկատմամբ դրսևորվել է տարբերակված մոտեցում»․ հայտարարություն

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտնում է․ «Դավիթ Համբարձումյանի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 27-ին Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը, առնվազն ժամկետային առումով, արմատապես շեղվում է բարձրագույն դատական ատյանում տարիներ ի վեր ձևավորված իրավակիրառ պրակտիկայից։ Այսինքն, նրա նկատմամբ դրսևորվել է տարբերակված մոտեցում։
Միևնույն ժամանակ, քարոզարշավի փուլում գտնվող ՏԻՄ ընտրական գործընթացում Դավիթ Համբարձումյանը հանդիսանում է համայնքապետի ընդդիմադիր թեկնածու, ուստի բացահայտորեն առկա է այդ տարբերակված մոտեցման բացատրությունը, այն է՝ ընդդիմադիր թեկնածուի չեզոքացումը։
Նշվածը թույլ է տալիս Դավիթ Համբարձումյանին ճանաչել որպես քաղբանտարկյալ՝ նույնիսկ քննարկման առարկա չդարձնելով նրան վերագրվող արարքի փաստերը։
Հավանական ենք համարում, որ բարձրագույն դատական ատյանի այս որոշումը պայմանավորված է այն իրողությամբ, որ իշխող ուժը մտադիր է նոր սահմանադրությամբ չեղարկել գործող դատավորների անփոփոխելիության սկզբունքը»։

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին (տեսանյութ)
2913:48
«Ցախեսը ճշգրիտ Նիկոլ Փաշինյանի կերպարն է»․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)
4213:30
«Պետք է ձևավորել նոր, ազգային իշխանություն»․ Արեգնազ Մանուկյան
5613:18
«Մի գաղտնիք եմ ուզում բացել»․ Արամ Վարդևանյան
7512:36
«Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
7112:30
«Հայաստանն ինքը պետք է որոշի»․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11612:19
Արամ Վարդևանյանի և Վարդան Ալոյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7112:12
«Վստահում եմ ընդդիմությանը՝ 6 ձայնը չեն տա»․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)
8611:12