«58-ամյա պացիենտն ունեցել է հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ»․ ԱՆ խոսնակ

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ՝ ST էլևացիայով:
Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն:
Ապրիլի 16-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 42 նոր դեպք և 44 առողջացածներ»։

«Դեղերի հասանելիության ապահովումը կարող են դառնալ դժվար կառավարելի»․ Անուշ Պողոսյան
30726.11.2026, 17:18
«Թմրաբաններին և հոգեբույժներին միավորել են․ սա լուրջ մասնագիտական հարցեր է առաջացնում»․ Անուշ Պողոսյան
37326.11.2026, 02:06
«Վարդանանց ՆԲԿ-ն անաշխատունակության թերթիկ տալու համար ասում է՝ մեռնես էլ, պիտի գաս». Նունիկ Ավետիսյան
49724.11.2026, 22:06
«Գյուղական բազմաթիվ ամբուլատորիաներ և ցանցային չհանդիսացող դեղատներ դեռևս չեն ստացել հոկտեմբեր ամսվա ֆինանսավորումը»․ Անուշ Պողոսյան
54724.11.2026, 10:54
«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
98516.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
119013.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
133711.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
138209.11.2026, 23:36