Գիտնականները լուրջ կասկածներ ունեն՝ երեխաները կորոնավիրուսից տառապում են, բայց՝ այլ կերպ

Բրիտանացի բժիշկներն ուսումնասիրում են կորոնավիրուսի համավարակի և երեխաների մոտ ավելի ու ավելի հաճախ հանդիպող ծանր բորբոքային հիվանդությունների միջև կապը: Երեխաները հիվանդանոց են ընդունվում բարձր ջերմությամբ ու բորբոքված անոթներով: Հիվանդությունը կոչվում է Կավասակի, որն ախտահարում է փոքր ու միջին անոթները, արտահայտվում է տենդով, մաշկի լորձաթաղանթի փոփոխություններով և անոթների ախտահարումով, որոնք կարող են առաջացնել թրոմբոզներ ու պատռվածքներ:
Առողջապահության նախարար Մեթ Հենքոքը ճեպազրույցի ժամանակ իր լուրջ մտահոգությունն է հայտնել և ասել, որ համապատասխան օրգանները լրջորեն հետազոտում են այդ խնդիրը:
Ընդ որում, Իտալիայում մեկ ամսում անոթների ծանր բորբոքմամբ հիվանդանոց է դիմել ավելի քան 20 պացիենտ, ինչը 6 անգամ ավելի է սովորական ցուցանիշից: Այդ երեխաներից միայն մի քանիսն են վարակված եղել կորոնավիրուսով: Առաջիկայում գիտնականներն ու բժիշկները պետք է ապացուցեն՝ արդյոք այս երկու հիվանդությունները կապ ունեն իրար հետ:
Կավասակի հիվանդությունը 16 տարի առաջ դարձյալ կապվում էր մեկ այլ կորոնավիրուսի հետ, թեև ծանրակշիռ ապացույցներ չեն գտնվել:

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
16501:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
270Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
49904.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
27004.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
27804.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
72130.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
70430.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
82028.10.2026, 15:06