Ռուսաստանն աշխարհում 2-րդն է՝ կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակով

Ռուսաստանը շրջանցեց Իսպանիային և հայտնվել է աշխարհում երկրորդ հորիզոնականում՝ կորոնավիրուսի համավարակի պաշտոնապես հաստատված դեպքերի քանակով, գրում է TАСС-ը:
Ըստ շտաբի վերջին տեղեկությունների՝ Ռուսաստանում վարակվածների թիվը հասել է 232 223-ի, Իսպանիայում 227 436 է:
Միևնույն ժամանակ, Իսպանիայում ապրիլի վերջից վիճակագրությունը ներկայացնում է միայն PCR մեթոդով արված թեստերի արդյունքները, մինչ այդ հաշվի էր առնվում նաև COVID-19-ի հակամարմինների թեստերի արդյունքը: Այդ պատճառով վարակակիրների պաշտոնական ցուցանիշը վերանայվել է։ Եթե ապրիլի 25-ին արձանագրվել էր 223.7 հազար դեպք, ապա 26-ին՝ ընդամենը 207.6 հազ.։ Որոշ լրատվամիջոցներ շարունակում են ավելացնել այդ ցուցանիշները, չնայած Իսպանիայի առողջապահության նախարարությունը հակամարմինների թեստերի վերաբերյալ տեղեկատվությունը չի հրապարակում:

«Դեղերի հասանելիության ապահովումը կարող են դառնալ դժվար կառավարելի»․ Անուշ Պողոսյան
30326.11.2026, 17:18
«Թմրաբաններին և հոգեբույժներին միավորել են․ սա լուրջ մասնագիտական հարցեր է առաջացնում»․ Անուշ Պողոսյան
36826.11.2026, 02:06
«Վարդանանց ՆԲԿ-ն անաշխատունակության թերթիկ տալու համար ասում է՝ մեռնես էլ, պիտի գաս». Նունիկ Ավետիսյան
49124.11.2026, 22:06
«Գյուղական բազմաթիվ ամբուլատորիաներ և ցանցային չհանդիսացող դեղատներ դեռևս չեն ստացել հոկտեմբեր ամսվա ֆինանսավորումը»․ Անուշ Պողոսյան
54324.11.2026, 10:54
«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
98216.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
118713.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
133511.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
138009.11.2026, 23:36