«Այո, հնարավոր է գա մի օր՝ ստիպված լինենք առողջապահական ամբողջ համակարգը դարձնել կորոնավիրուսի դեմ պայքարող համակարգ». նախարար

ՀՀ վերակենդանացման բաժանմունքներում քանի՞ պացիենտ պահելու հնարավորություն կա. այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հնչած հետևյալ հարցին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Ես այս պահին կխոսեմ միայն ռեանիմացիոն մահճակալներից՝ դրանք 203-ն են, որոնցից մի քանիսը շատ սպեցիֆիկ են, օրինակ՝ հղիների և երեխաների համար: Այսինքն, եթե մեծահասակներին պառկեցնելու խնդիր լինի՝ դրանք մոտավորապես 10-ով կկրճատվեն: Այս պահին դրանցից զբաղված են 131-ը և ազատ է 72-ը: Դա նշանակում է՝ ռեզերվներն այնքան էլ մեծ չեն... Ասեմ, որ ռեանիմացիաների մահճակալնները շատ երկար են զբաղեցվում, քանի որ հիվանդ քաղաքացիները շատ երկար են պառկում այդ բաժանմունքներում. միջին տևողությունը 20 օրից ավելի է լինում, եթե դրական տեղաշարժով դուրս են գրվում և ավելի կարճ է լինում այն մարդկանց համար, որոնք, դժբախտաբար, մահանում են.., Պետք է հասկանալ մի բան, որ, այո, հնարավոր է՝ գա մի օր, այնտեղ այլևս տեղ չլինի և ստիպված լինենք ՀՀ առողջապահական ամբողջ համակարգը դարձնել կորոնավիրուսի դեմ պայքարող համակարգ»,- ասաց Արսեն Թորոսյանը:

«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
21203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
32502.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
62028.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
61528.09.2026, 12:00
ԱՀԿ-ի ղեկավարը մտահոգություն է հայտնել՝ նոր համավարակ կարող է բռնկվել
143426.09.2026, 21:06
Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
71526.09.2026, 10:54
ՀՎԿԱԿ-ը հորդորում է բնակիչներին ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
73624.09.2026, 16:54
«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
117217.09.2026, 18:30