«Ե՛վ համաճարակը, և՛ տնտեսական ճգնաժամը նոկդաունի ենթարկեցին երկիրը». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փորձում եմ վերլուծել երկրում ստեղծված իրավիճակը և հասկանում եմ, որ ստեղծվել է աբսուրդին մոտիկ իրավիճակ։
Իշխանությունը վերջին երկու ամսվա ընթացքում երեք անգամ կտրուկ փոխեց իր կարծիքը տնտեսական իրավիճակի մասին և համավարակի դեմ պայքարելու մոտեցումները։
Ոիղիղ երկու ամիս առաջ, երբ մենք զգուշացնում էինք, որ մոտենում է ծանրագույն տնտեսական ճգնաժամ, գոյություն ունի լրջագույն վտանգ՝ կապված աշխարհում համաճարակի տարածման տեմպերի հետ,մեզ ժպտալով պատասխանում էին, որ «ամեն ինչ նորմալ է և խուճապի պատճառ չկա»։ Բայց արի ու տես, որ, ցավոք, և՛ համաճարակը, և՛ տնտեսական ճգնաժամը ուղղակի նոկդաունի ենթարկեցին երկիրը։
Երբ մեկ ամիս առաջ մենք զգուշացնում էինք, որ արտակարգ դրության ժամանակ պետք է անպայման գործարկել ԳԼՈԲԱԼ հրատապ տնտեսական և սոցիալական միջոցներ, որ մի կերպ փրկենք մարդկանց աշխատատեղերը, մեզ ասում էին, որ մշակված են բազմաթիվ «սոցիալական ծրագրեր», որոնք միտված են իրավիճակը թեթևանցնելու։ Մենք ստացանք լիքը ծրագրեր՝ ամպագոռգոռ նպատակներով և ... մարդկանց հուսահատություն, սոցիալական ծանրագույն իրավիճակ և կրկին հուսահատություն։
Երբ մի քանի օր առաջ մենք պահանջեցինք, որ օրինակ բժշկական դիմակների գները պետք է կտրուկ նվազեցնել վարչարարական մեթոդներով և դրա հետ մեկտեղ անվճար դիմակներով ապահովել սոցիալապես խոցելի խմբերի մարդկանց, մենք ստացանք պատասխան՝ դե շուկան է թելադրում գները և «վաբշե» դիմակների համաշխարհային գները աճել են։
Դե վերջում, մեզ բոլորիս «ուրախացրին» կրկին՝ հայտարարելով, որ համաճարակի դեմ պայքարը «ապակենտրոնանում է» և այսուհետ ամեն քաղաքացի ինքն է պատասխանատու իր համար։ Օք, դե ուրեմն՝ կարելի է հասկքնալ, որ պետական ապարատը իր վրայից դնում է պատասխանատվությունը քաղաքացու վրա՝դրանով, փաստորեն, վկայելով, որ ճգնաժամային կառավարումը համավարակի պայմաններում ուղղակի տապալվել է։
Ասածս ինչ է... ըստ էության նույնը, ինչ ասել ենք ամիսներ առաջ: Ասողին լսող է պետք. ո՛չ ավել, ո՛չ պակաս»։

«Վաղը աղմուկ եք հանելու, երբ հերթը ձեզ հասնի». Արմենուհի Վարդանյան
7003:00
ԱՄՆ-ն և Իրանը հունիսի 19-ին կստորագրեն խաղաղության համաձայնագիր
16502:06
«Եթե ընդդիմությունն իշխանական պրոեկտ չի, պետք է այս քայլերն անի». Հովսեփ Ղազարյան (տեսանյութ)
8502:00
«Գիտե՞ք ինչն է արդար այս պատմության մեջ». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
8601:18
«Առավել նողկալի և անարժանապատիվ տեսարան չեմ տեսել». Վարդան Ոսկանյան
8000:48
«Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդն Ալիևի տուզիկն է». Բագրատ Միկոյան
7500:06
«ԱԱԾ-ն վերածվել է ՔՊ-ի անձնական օգտագործման կազմակերպության». Հարութ Ուլոյան
7700:00
Իշխանամերձ լրատվականը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել ԱԱԾ-ի խցիկից (տեսանյութ)
114Երեկ, 23:48