«Պարետատան կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի պերճանքն ու թշվառությունը»․ Նորայր Նորիկյան
![]() 481 Չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ., 03:35 Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որպեսզի պարզ լինի կորոնավիրուսի այսօրվա պատկերն ու դրա դեմ պայքարի արդյունավետությունը, իմ օրինակով փորձեմ ներկայացնել հանրությանը, թե պարետատունն ինչպես է փորձում պարզել, այնուհետև կանխել վարակակրի և պոտենցիալ վարակակրի միջև եղած շփումը։ Ս․թ․ մայիսի 26-ին, ժամը 20։00-ի սահմաններում իմ բջջային հեռախոսահամարին ստանում եմ զանգ պարետատնից։ Բավականին քաղաքակիրթ ձևով պարետատան աշխատակիցը հայտնում է ինձ, որ ինքս կա՛մ իմ բջջային հեռախոսով խոսել եմ վարակակրի հետ, կա՛մ որևէ վարակակրի հետ գտնվել եմ նույն վայրում, քանի որ տեղորոշման արդյունքում իրենց մոտ այդպիսի փաստ է արձանագրվել։ Ընդունելով ի գիտություն վերը նշվածը՝ խնդրեցի հայտնել, թե ո՞ւմ հետ և ե՞րբ եմ խոսել հեռախոսով, կամ որտե՞ղ եմ գտնվել հնարավոր վարակակրի հետ, որպեսզի ինքս կարողանամ համապատասխան վարքագիծ դրսևորել։ Ինձ հայտնեցին, որ չեն կարող տրամադրել այդպիսի տեղեկատվություն, քանի որ իմ տվյալները փոխանցվել են համաճարակաբաններին, անհրաժեշտության դեպքում իրենք կկապվեն ինձ հետ։ Անցել է 7 օր, ես որևէ զանգ չեմ ստացել։ Ես այդպես էլ չիմացա, թե ե՞րբ և ո՞ւմ հետ եմ խոսել, խոսե՞լ եմ արդյոք, թե՞ ոչ, կամ ե՞րբ և ո՞ւմ հետ եմ գտնվել միևնույն տեղում։ Պարո՛ն վարչապետ Ինձ արդեն մեկ շաբաթ անհանգիստ վիճակում պահելու փոխարեն արդյո՞ք հնարավոր չէր տրամադրել ամբողջական տեղեկատվություն, որպեսզի ես իմանայի, թե ո՞ւմ հետ եմ խոսել կամ ո՞ւմ հետ եմ նույն վայրում գտնվել, որպեսզի դրանից հետո դրսևորեի, ինչպես Դուք եք ասում, ծայրահեղ պատասխանատվություն և փորձեի ինքնապաշտպանվել։ Եթե չեք տրամադրում նման տեղեկատվություն, ինչո՞ւ եք մարդկանց խուճապահար անում»։ |

«Ժամանակն է ստեղծելու քաղաքական նոր ենթակառուցվածք». Վարդ Սիմոնյան
11003:06
«Արցախի անունը տալ արգելում ես, բա սերունդներով այնտեղ ապրած մարդկանց ի՞նչ ես անելու». Արամ Գևորգյան
13001:06
Ամբողջ Կուբան հոսանքազրկվել է
31600:01
Իրանն ԱՄՆ-ին սպառնում է նոր Վիետնամով ցամաքային հարձակում սկսելու դեպքում
355Երեկ, 22:55
«4 բան, որ առաջիկայում պետք է անեն ընդդիմադիրները». Ոսկան Սարգսյան
152Երեկ, 22:12
«Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին». Սուրեն Սուրենյանց
165Երեկ, 22:00
«Ում համար և ում դեմ է աշխատում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը». Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
187Երեկ, 21:30
Ավստրալացին արհեստական ինտելեկտի միջոցով քաղցկեղի դեմ պատվաստանյութ է ստեղծել իր շան համար
351Երեկ, 21:01
