«Գույքահարկը նրան չի ներելու «Պողոսը»»․ Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պողոսները Նիկոլ Փաշինյանին ներեցին կառավարական առանձնատան թանկարժեք վերանորոգումը, ներեցին թանկարժեք ավտոմեքենաները, թանկարժեք շրջագայությունները, ապօրինությունները, Ալիևի հետ սիլի–բիլին, չկատարված խոստումները, պաթոլոգիկ ստերը և նույնիսկ կառավարության ապաշնորհ քաղաքականության արդյունքում համաճարակի տարածման մասշտաբներն ու կորոնավիրուսի պատճառով առաջացած մահերը, բայց չեն ների տների գույքահարկի բարձրացումը։ Ընդորում՝ ոչ թե ձևականորեն ու ֆլեշմոբային տարբերակով չեն ների, այլ անկեղծորեն չեն ների։
«Բնակարանային հարցը» շատ ցավոտ է ամենուրեք։ Առավելևս հետխորհրդային տարածքում։ Հայտնի սովետական հզոր ֆիլմում հերոսներից մեկը նույնիսկ խոսում էր այն մասին, որ հանուն ավտոտնակի, այսինքն՝ գույքի, հայրենիքն է վաճառել։
Փաշինյանի արածները կհերիքեին 100 հեղափոխության համար, բայց հեղափոխականներին դրանք ներվում են։ Որոշ ժամանակ, իհարկե։ Գույքահարկը նրան չի ներելու «Պողոսը»։ Ու ոչ միայն «Պողոսը»։ Ու ճիշտ էլ կանեն»։

«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ». Հակոբ Սիմիդյան (տեսանյութ)
912:00
Բողոք-դիմում՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին
3211:42
«Մենք ջրի որակի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմին չէ»․ ՀՎԿԱԿ
4011:18
«Քո կյանքը կարճ եղավ, տղա՛ս, բայց քո թողած հետքը՝ ոչ»․ Արտակ Հովհաննիսյան (տեսանյութ)
4011:12
«Նարեկ Մկրտչյանը հերթական հարցազրույցին գնացել է առանց գուլպաների»․ Դավիթ Գալստյան
5810:18
Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»
8709:06
Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»
6808:54
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
7208:18