Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ Հայաստանում լրջագույն քննարկումների տեղիք տվեց միջազգային մի հետազոտություն (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) համաձայն), որի՝ մեր երկրում 15 տարեկանները գրագիտության լուրջ խնդիր ունեն մաթեմատիկայից, բնագիտությունից ու ընթերցանությունից, փաստում է վերջին հետազոտությունը։ Ըստ աղբյուրի՝ հայաստանցի աշակերտների մոտ 1%-ն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից, գրեթե ոչ մի սովորող չի ունեցել լավագույն արդյունք բնագիտական ոլորտում, և գրեթե ոչ մի աշակերտ չի ստացել ընթերցանության մեջ 5 կամ ավելի բարձր աստիճան։ Այս ցուցանիշներով Հայաստանը վերջին հորիզոնականում է տարածաշրջանում՝ զիջելով Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային։
Իհարկե, Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ինչ-որ բացատրություն տվեց ձախողումների ու սովորական դարձած ոճով «ապացուցեց», որ ինքն այդքան էլ մեղավոր չէ, սակայն միջոցառումներից-միջոցառում շտապող նախարարը կարծես թե անհաղորդ է հայ դպրոցում արատավոր դարձած ու ուսուցիչների կողմից անդադար բարձրաձայնվող մի երևույթի մասին, երբ թվային հարթակներում հայ աշակերտներն այնքան են օգտագործել լատինական այբուբենը, որ ձեռագիր տեքստերում արդեն համատարած դրա հետևանքով առաջացող կոպտագույն ուղղագրական սխալներ են անում։
Ահազանգած մանկավարժները պնդում են, որ Ժաննա Անդրեասյանի գործունեության կամ անգործության հետևանքով արդեն վտանգված են հայկական տառերը, շատ երեխաներ սկսել են համարել, որ լատինական տառերով հեշտ է շփումը ու հայոց այբուբենը շատ բարդ է։
Մեր այն հարցին՝ կա արդյոք նախարարությունից որոշակի ծրագիր, կամ դպրոցներին ուղղված մեթոդական ձեռնարկ կա՞, որ գոնե խոսեն աշակերտների հետ այս թեմայով, մեզ բացասական պատասխան տվեցին։
Երևանի դպրոցներից մեկում հայոց լեզու դասավանդող մանկավարժներից մեկը մեզ ասաց, որ թղթի վրա գրված հասարակ գրառումներ արդեն կարելի է տեսնել լատինական տառերով, ինչը նախկինում չկար։
Ստացվում է՝ ՔՊ-ական նախարարն իր անգործության հետևանքով մի օր էլ ստիպված է լինելու բացատրել, որ հայ երիտասարդությունը չի գրում մեսրոպատառ, կամ թերևս հեռու չէ այն օրը, որ սկսեն խոսել Մեսրոպ Մաշտոցի «նախկին» լինելու մասին։
Հ․Գ․ աշխարհում շուրջ երկու տասնյակ այբուբեն կա, որից մեկը մերն է։
Հ․Գ․ 2․ Պետական մարմիններն են բջջային օպերատորների միջոցով լատինատառ նամակներ տարածում՝ թքած ունենալով օրենսդրության վրա։
Հ․Գ․ 3․ Վիճակը մոտ է օրհասականին, ինչի մասին կարող ենք դատել սոցցանցերից, և միակ մխիթարանքն առանձին կրթօջախներում այս հարցին խիստ հետևող մանկավարժական ու վարչական անձնակազմի առկայությունն է»։

Ուսանողական ցույցերը տարածվում են նաև Բելգիայում. կան բազմաթիվ ձերբակալվածներ
28900:48
«Որտե՞ղ են նույնքան մեծ վերնագրերը, երբ ուսուցիչը միջազգային մրցույթում աշակերտի հետ հաղթանակ է գրանցում». Հայկուհի Հովհաննիսյան
133Երեկ, 22:54
Ուսանողների բողոքի ցույցեր Ֆրանսիայում. Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
59906.10.2026, 20:36
«Պահանջում եմ սույն կնոջը զրկել մանկավարժական գործունեություն իրականացնելու իրավունքից»․ Լիլիթ Ստեփանյան (տեսանյութ)
25306.10.2026, 15:24
«Մենք ուսուցիչ-արժեք գիտակցող ու հարգող հանրություն չենք»․ Հակոբ Բադալյան
32605.10.2026, 16:24
«Կրթության ոլորտի ղեկավարներն աշակերտների մեջ սերմանում են կապիտուլյանտական «Իրական Հայաստանի» գաղափարներ»․ Ոսկան Սարգսյան
32905.10.2026, 13:12
«Վստահ ենք, որ հայ ուսուցիչը կդիմադրի այն կառավարությանը, որը ցանկանում է գնալ նվաստացուցիչ զիջումների»․ «Ուժեղ Հայաստան»
29705.10.2026, 11:12
«Թիրախավորվում են ազգային արժեքները, խմբագրվում է պատմությունը»․ Գառնիկ Դանիելյան
29605.10.2026, 10:48