Առաջիկայում մարզպետների փոփոխություն է սպասվում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում մի քանի մարզպետների փոփոխություն է սպասվում։ Նշվում են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի անունները։ Խոսվում է, որ որոշվել է նրանց փոխարինել ուժային կառույցների նախկին ղեկավարներով, ինչպես Սերժ Սարգսյանն արեց՝ 2012-ի ընտրություններից առաջ, որ ուժեղ մարզպետներն իշխանական թեկնածուներին անցկացնեն։ Այս հարցում էլ, փաստորեն, նախկին ավանդույթները շարունակվում են։ Մեզ հետաքրքրեց Տավուշի մարզպետի պարագան, ով հնազանդորեն կատարում է ղեկավարի ցանկությունները։ Մեզ ասացին, որ պատճառն Իջևանի ընտրություններն են՝ մարզպետը «չի բաշարում» Ղալումյանին քաղաքապետի համար անհրաժեշտ ռեյտինգով ապահովել։ Բացառո՞ւմ եք, որ առաջիկայում կդադարեցվեն Ձեր լիազորությունները՝ հարցրինք Չոբանյանին։ «Ընդհակառակը։ Մենք բուռն գործունեության մեջ ենք, ռազմավարության վրա ենք աշխատում, ակտիվ այցելություններ են բոլոր ոլորտներում, կարծում եմ՝ և՛ 2019-ն էր հաջող, և՛ հիմա ենք դուրս գալիս համավարակային շոկից»։
Մանրամասները՝ թերթի համարում։

«Ռոբերտ Քոչարյանը երբեք բիզնեսով չի զբաղվել»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
3110:12
«Իսկ Սուրեն Պապիկյանը շարունակում է պաշտոնավարել»․ Էդգար Ղազարյան
4110:06
«Իրանը պատրաստ է ինչպես բանակցությունների, այնպես էլ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության». Արաղչի
13309:07
«Զելենսկին չի բացառել, որ Ուկրաինան կնվազեցնի ՌԴ նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարվածների ինտենսիվությունը». Թրամփ
14209:01
Վուչիչը հրաժարական է տվել արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ
221Երեկ, 22:42
Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
170Երեկ, 09:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
167Երեկ, 08:18
«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
213Երեկ, 03:06