«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան

.Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «44-օրյա պատերազմից ու առավել եւս Արցախի կորստից հետո հնարավոր է հաճախ նկատել այս կամ այն տաղավարում իշխանական եւ մերձիշխանական տարբեր բանախոսների, որոնք առաջ են մղում մի այսպիսի միտք՝ 2018–ից առաջ Հայաստանի եւ Արցախի ղեկավարությունը համոզված էր, որ պատերազմի դեպքում «թեյ է խմելու» Բաքվում։ Ու դա «փաստարկելու» համար բերվում են ինչ-որ «անձնական շփումների» մասին խոսքեր, առանց, իհարկե, կոնկրետ անունների, եւ կամ՝ երբեմն հնչած հրապարակային հայտարարություններ, թեեւ դրանց հեղինակներից եւ ոչ մեկը չի եղել Հայաստանի կամ Արցախի քաղաքականության անմիջական մշակող, պատասխանատու, իրացնող։
Բայց պարզ է այդ խոսակցությունների գեներացման նպատակը։ Ստեղծել հանրային մտայնություն ու տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարները մինչեւ 2018 թվականը ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետեւանք։
Սակայն, այդ խոսակցությունները ոչ միայն դատարկախոսություն են, այլ, ըստ էության, իրավիճակի անամոթ նենգափոխում։ Որովհետեւ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի բուն ղեկավարությունը, երբեք չեն տածել այդպիսի դատարկ պարծենկոտություն։ Իշխանական շատ պատգամավորնե՞ր, ֆունկցիոներնե՞ր․ այո, արել են այդպիսի հայտարարություններ։ Բայց, ցանկացած ողջախոհ մարդու համար պարզ է, որ դա քիչ կապ ունի իրական վարվող քաղաքականության եւ դիվանագիտության հետ։
Կամ եթե մարդը չի պատկերացնում այդ պարզ բանը, ուրեմն՝ կա՛մ անկեղծ ու ազնիվ չէ, կա՛մ համարժեք չէ քաղաքականության ընկալման հարցերում։
Երեւանն էլ, Ստեփանակերտն էլ՝ բուն քաղաքականությունն իրականացնողների շրջանակում, իսկ դա միշտ եղել է, թերեւս, մեկ ձեռքի մատների վրա հաշվվող մարդկանց շրջանակ, իրական քաղաքականության ռեժիմում զերծ են եղել դատարկ պարծենկոտությունից։ Ունեցե՞լ են սխալներ։ Իհարկե, շատ, մեծ։ Բայց դա լրիվ այլ հարց է, դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծելը՝ այլ։
Իսկ, թե ինչո՞ւ է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել այդ պատրանքը, վաղուց, թերեւս, չունի բացատրության կարիք»։

«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
4920:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
10719:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8917:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
9817:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
9117:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
18917:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
8617:06
«Նիկոլ Փաշինյանը վախկոտ է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8016:48