«Պարգևավճար չեմ ստանում, ո՛չ կոշիկի ցեխ ունեմ, ո՛չ՝ պանրի գործարան»․ Հայկ Մարության
![]() 310 Երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ., 13:45 «Ես այստեղ ստանում եմ 429000 դրամ։ Դա մոտավորապես կազմում է իմ առաջվա ստացած գումարի 5-10 տոկոսը։ Ես պարգևավճար չեմ ստանում։ Դեռ մի քանի ամիս է՝ ստանում եմ 429 հազար, առաջ 408 հազար էի ստանում»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Անդրադառնալով իր դերասանական և ռեժիսորական կարիերային՝ Մարությանն ասաց. «Ես ոչ ցեխ ունեմ, որը կոշիկ է կարում, ոչ՝ պանրի գործարան։ Իմ գործարանը ես եմ․ ես ինքս պիտի աշխատեմ, ֆիլմեր ստեղծեմ հոլովակներ, պրոյեկտներ, որ գումար աշխատեմ։ Ես փակել եմ իմ բոլոր եկամուտները՝ բացի մի քանի հեղինակային բաներից և եկել եմ 429 հազար դրամով աշխատելու։ Եթե ես եկել եմ այստեղ՝ ոչինչ չանելու, կգնամ հետ, հանգիստ կապրեմ, կաշխատեմ, շա՜տ փող կաշխատեմ՝ արդար, էլի սիրված կլինեմ ժողովրդի կողմից, էլի հաճույքով կանեմ իմ աշխատանքը, որովհետև ես միայն ժպիտ եմ պարգևել ու ուրախություն եմ բերել մարդկանց տները...: Ես եկել եմ այստեղ, որ մի բան անեմ։ Այո՛, ավելի լավ է՝ հավաքվենք այստեղ, խոսենք, բանավիճենք, ասեմ, որ գիտեք՝ ինչ կա, էն Մաշտոցի պուրակը, որ մենք հաղթել ենք էն ժամանակ, էդ հաղթանակը կիսատ է մնացել, որովհետև էդ կաֆեն հլը ընդեղ ա ու էդ կաֆեն ինչ-որ մեկինն ա, ու իր սեփականությունն է ու ամբողջ կյանքում մնալու է իրենը, որովհետև Սահմանադրության ամենագլխավոր կետերից է սեփականության իրավունքը, իսկ ես առաջ եմ տանում էդ հաղթանակը։ Ես ասում եմ՝ ոչ, սա էլ պիտի հանենք, դարձնենք համայնքային սեփականություն»,- նշեց քաղաքապետը։ |

«Պետք է ուղղակի շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
018:00
«Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյան-Ալիև-Էրդողան դևն է». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
13816:12
Իրանը վերականգնել է Հորմուզի նեղուցի ռազմական վերահսկողությունը
14515:35
«Թեհրանը դեռևս չի համաձայնվել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին». #Tasnim
13415:09
«Իրանի հետ գործակցության մեր պատկերացումը ռազմավարական է. ուզում ենք լոգիստիկ շղթաները ընդլայնել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
18014:54
«ՌԴ-ի հետ կա համաձայնություն ռազմատեխնիկական պայմանավորվածությունները կյանքի կոչելու վերաբերյալ». Նիկոլ Փաշինյան
14014:32
«Իմ խնդիրը այն չի, որ այդքան շատ խոսում ենք Արարատի մասին, այլ այն, որ մեր տարածքային ամբողջականությունը չենք գնահատում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
15714:18
«Հոգեբանական դիմակայության հետ խնդիր ունենք». Նիկոլ Փաշինյանը՝ բանակում ինքնասպանությունների մասին (տեսանյութ)
12614:00
