«Եթե գերիներին ուղղված նամակներ կան, ինչո՞ւ փոստով չեն ուղարկում, ինչքանո՞վ է տրամաբանական մեզ տալը»․ Նիկոլ Փաշինյան

«Չգիտեմ՝ ինչ որոշում է կայացվել, սակայն ճիշտն ասած տարօրինակ է՝ եթե նամակ կա, ինչո՞ւ փոստով չեն ուղարկում։ Դրա համար կան փոստային ծառայություններ, որ կարող են դա անել»,- այս մասին ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Բաքվում պահվող հայերին հասցեագրված 1254 նամակ է փոխանցվել Կառավարությանը։
«Ինչի՞ համար միջնորդ հանդիսանանք։ Ես, չգիտեմ, մենք քննարկել ու ինչ–որ եզրակացության եկել ենք, թե չէ, սակայն այդտեղ նրբություններ կան. այսինքն, հազար նամակ տալ կառավարությանը, ասել՝ այս նամակները տարեք, ինչքանո՞վ է դա տրամաբանական։ Ենթադրում եմ, որ այն մարմինը, որին դիմել են, կքննարկի ու կպատասխանի»,– նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ երբեմն տպավորություն է, որ այդ գործողություններն արվում են ոչ թե խնդիր լուծելու, այլ ինչ–որ բան սադրելու համար։
«Այդ հարցերում մեր զգուշությունն ավելի է մեծանում, քանի որ արդյունքում մենք կարող ենք այնտեղ գտնվող մարդկանց վնաս տանք»,-ը ընդգծեց նա։

Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը
7510:25
«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան
6310:12
«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6710:00
«Մեր քաղաքական հիմնական նպատակը եղել և մնում է՝ ստեղծել այլընտրանք ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7109:48
Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
9009:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
7609:00
«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
11904:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
12503:06