SpaceX-ն արբանյակների արտադրության արագության ռեկորդակիր է դարձել

Հայտնի է դարձել, որ Իլոն Մասկի SpaceX ընկերությունը Starlink ինտերնետ-արբանյակների արտադրությունն իրականացնում է տիեզերական ոլորտի համար աննախադեպ արագությամբ: Անցած ամիս SpaceX-ը կապի Դաշնային հանձնաժողովին (FCC) հաղորդել Է, որ ներկայում Starlink-ի ստորաբաժանումն «ամսական 120 արբանյակ է կառուցում», ինչպես նաև «ներդրել է ավելի քան 70 մլն դոլար տերմինալների մշակման և արտադրության համար»:
Հիշեցնենք, որ Starlink նախագծի շրջանակներում SpaceX ընկերությունը մտադիր է Երկրի ուղեծրում ստեղծել մոտ 12 հազար փոքր արբանյակներից բաղկացած ցանց, որոնք կօգտագործվեն մոլորակի ցանկացած կետից ինտերնետ հասանելիություն ապահովելու համար: Ներկայում այս նախագծի շրջանակներում արդեն տիեզերք է ուղարկվել Starlink-ի շուրջ 600 արբանյակ, իսկ SpaceX-ը շարունակում է նախագծի իրականացման համար անհրաժեշտ վերգետնյա ենթակառուցվածքի շինարարությունը և թողարկում է գործարկված տերմինալները:
Starlink արբանյակների արտադրության ծավալը դժվար է համեմատել այլ ընկերությունների արդյունքների հետ, քանի որ պետք է հաշվի առնել տարբեր սարքերի չափերի և կառուցվածքի բարդության տարբերությունները: Quilty Analytics խորհրդատվական ընկերության հիմնադիրը, որը մասնագիտացած է արբանյակային կապի աշխատանքի ոլորտում, կարծում է, որ Starlink արբանյակների արտադրությունն իրականացվում է նախկինում չտեսնված արագությամբ:
Նշենք նաև, որ Մասքի SpaceX-ը Թեքսաս նահանգի Բոկա Չիկա գյուղի տիեզերակայանում հանգստավայր կկառուցի և դրա զարգացման համար ընկերությունը մենեջեր է փնտրում:
SpaceX-ի նպատակն է Բոկա Չիկան դարձնել «21-րդ դարի տիեզերակայան»։
«SpaceX-ի խնդիրը հեղափոխական տիեզերական տեխնոլոգիաների զարգացումն է՝ մարդկանց այլ մոլորակների վրա բնակեցնելու համար: Բոկա Չիկան ամենանոր արձակման կայանն է մեր հաջորդ սերնդի տիեզերանավի՝ Starship-ի համար: Մենք փնտրում ենք հանգստավայրի զարգացման համար տաղանդավոր մենեջերի, որն ամբողջությամբ կզբաղվի SpaceX-ի առաջին հանգստավայրի զարգացմամբ»,- ասված է թափուր աշխատատեղի հայտարարության մեջ:

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
77921.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
262120.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
176720.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
203618.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
205517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
311617.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
231813.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
245011.10.2026, 23:42