«Կարո՞ղ է կարանտինի ուղերձն ավելի վատը լինի, քան արտակարգ դրությունը». Էդմոն Մարուքյանը՝ փոխնախարարին
![]() 803 Ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2020 թ., 12:15 Այսօրվա ԱԺ արտահերթ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանին, հարցրեց. «Սեպտեմբերի 12-ից հետո ՀՀ-ում կառավարության կողմից հայտարարվելո՞ւ է կարանտին, որ բոլոր այս իրավակարգավորումները սկսեն գործել, եթե այո, կարո՞ղ է դա լինել այնպիսի ուղերձ, որն ավելի վատն է, քան արտակարգ դրությունը, և որի պատճառով Հայաստանի սահմանները մնան շարունակաբար փակ ՀՀ քաղաքացիների ելքի համար: Ի պատասխան փոխնախարարն ասաց. «Օրենսդրական փաթեթը նախաձեռնելու նպատակն այնպիսի գործիքակազմ ապահովելն է, որ առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի հնարավոր կլինի պայքարել համավարակի դեմ: Այսինքն՝ եթե օրենսդրական փաթեթն ընդունվի և ուժի մեջ մտնի մինչև սեպտեմբերի 11- ը, ապա կառավարությունը մտադիր է կարանտին հայտարարել և պայքարը շարունակել համաճարակի դեմ, քանի որ այն ավարտված չէ»: Էդմոն Մարուքյանը, արձագանքելով փոխնախարարի պատասխանին, ասաց. «Կառավարությունը սեպտեմբերի 12-ի նիստում որոշում է ընդունում Հայաստանի տարածքում հայտարարել կարանտին. մի հատ թարգմանեք դա ռուսերեն, անգլերեն ու լուրեով նայեք, տեսեք այդ ուղերձից հետո հնարավո՞ր է՝ Հայաստանի քաղաքացիները, ընդհանրապես, դուրս գան երկրից: Ո՞նց ենք բացատրելու, որ սա ավելի մեղմ ռեժիմ է, և վիճակը լավացել է, արտակարգ դրությունից դուրս ենք եկել և ուրիշ բան ենք անում: Արդյո՞ք մենք չպիտի ունենայինք ավելի երկար ժամանակ ավելի լավ իրակարգավորումներ ունենալու համար»: Պատասխանելով Մարուքյանին՝ Գրիգորյանը հայտարարեց, որ ինչքան էլ կարանտին լինի, արտակարգ դրությունն այնպիսի ռեժիմ է, որն առավելագույնս կարող է գործ ունենալ մարդու իրավունքների սահմանափակումների հետ: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
