«Գործը վերաբերում է 2004թ․ մի գործարքի, որը հաստատել է կառավարությունը»․ Արամ Օրբելյան

«Ծանոթացել եմ փաստաթղթերին, որևէ քրեական գործի հետ ողջամտորեն որևէ աղերս չունի, բոլոր փաստերը, որոնք շարադրված են՝ չեն նկարագրում որևէ հանցագործություն, չեն համապատասխանում հավաքված փաստաթղթերին»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Արամ Օրբելյանը։ «Խոսքը վերաբերում է 2004թ․ կատարված մի գործարքի, որը հաստատել է ՀՀ կառավարությունը՝ կառավարության նիստով, որոշմամբ, որը որևէ կերպ չի վիճարկվել և գործարքի հետ Ռոբերտ Քոչարյանն ու ընտանիքի անդամները որևէ առնչություն չունեն։ Հետագայում, երբ Ռոբերտ Քոչարյանը պաշտոն չէր զբաղեցնում, Սեդրակ Քոչարյանն տվյալ ընկերությունում բաժնեմաս է առել և ինչ-որ ձևով դա փորձում են կապել 2004թ․ գործարքի հետ։ Խոսքը վերաբերում է «Մաստեր կլաս» թենիսի տարածքին»,- մանրամասնել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն քննում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը։

Աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից
8400:48
«Բաքվի բարբարոսական վարչախումբը խիստ անհանգստացած է». Վարդան Ոսկանյան
9300:30
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան Դուբլինում ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր
14400:07
«TRIPP անվան մեջ ընդամենը թուրքական ճեղքի գաղափարն է՝ T (turkish) RIPP (ճեղք)». Նաիրի Հոխիկյան
87Երեկ, 23:36
«Խոհեմ քայլ կլինի, եթե Ձեր լիազորությունները վայր դնեք». Տիգրան Դավուդյան
94Երեկ, 22:48
«1 շաբաթ չանցած՝ ընդդիմադիր հերթական համախմբումը սկսել է քայքայվել». Սամվել Աշոտյան
97Երեկ, 22:42
«Դեռ իշխանության եք՝ այս վերաբերմունքին եք արժանանում, պատկերացրեք՝ դրանից հետո ինչ է լինելու». Մարիամ Աբրահամյան
108Երեկ, 21:36
Արտամուսնական սիրավեպերի շուրջ ծագած սկանդալներից հետո Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը հրաժարական է ներկայացրել
236Երեկ, 20:55