Չորեքշաբթի, 17 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Ջրասուզակներն իջան ջուրը»․ որոնողական աշխատանքների մասնակից

«Ջրասուզակներն իջան ջուրը»․ որոնողական աշխատանքների մասնակից
47
Այսօր, 14:38

«Ջրասուզակներն այս պահին իջան ջուրը։ Ինչպես հասկացա, ամբողջ ջրի երկայնքով, հունով մեկ կգնան, որ գտնեն մեծ քրոջը»,- Yerevan Tribune-ի եթերում ասել է որոնողական աշխատանքներին մասնակցող «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ներկայացուցիչը։ «Մենք երեկ կարմիր հագուստ էինք գտել ու փորձել էինք համամատել երեխաներից մեկի հագուստի հետ, բայց նրա հագած հագուստից չէր։ Ամեն հնարավոր միջոցներ օգտագործվում են աղջկան գտնելու համար»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից վերսկսվել են Փամբակ գետն ընկած քույրերի որոնողական աշխատանքները։ Հայտնաբերվել է 7 տարեկան աղջկա մարմինը։