«Ունենք հայրենակից, որը նռնակներով նետվել է թշնամու խրամատը և վերջում պայթեցրել իրեն ու թշնամիներին». ԱՀ նախագահ

«Թուրքիայի մասնակցությունն այսօր պատահականություն չէ և դա վերջին մի քանի ամիսների կամ տարիների ընթացքում չի ձևավորվել։ Թուրքիայի ձգտումները տարածաշրջանի նկատմամբ դրսևորվում են արդեն հարյուրամյակներ»,- այսօր միջազգային և տեղական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա հայտնեց, որ հետագայում ավելի մանրամասն կներկայացնեն պանթուրքիզմի ճանապարհային քարտեզը. «Ուզում եմ նշել՝ հիասթափվելու են, չի հաջողվելու դա։ Որովհետև ունենք 18 տարեկան երիտասարդ, որը արդեն խոցել է հակառակորդի 9 զրահատեխնիկա և այսօր շարունակում է իր ծառայությունը մեր երկրին՝ իր հայրենիքին։ Որովհետև ունենք Ապրիլյան պատերազմի հերոսներ, մեր մարտական ընկերներ, որոնք երկու օրվա մեջ կարողացել են հակառակորդի երեք տեխնիկա առգրավել և օգտագործել հակառակորդի դեմ: Ունենք հայրենակից, որը, վերցնելով նռնակները, նետվել է թշնամու խրամատը, օգտագործել իր ամբողջ հնարավորությունները, վնաս հասցրել կենդանի հակառակորդին և վերջում պայթեցրել իրեն՝ թշնամիների հետ միասին»,- պատմել է Արցախի Հանրապետության նախագահը:

«Ռոբերտ Քոչարյանը երբեք բիզնեսով չի զբաղվել»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
3110:12
«Իսկ Սուրեն Պապիկյանը շարունակում է պաշտոնավարել»․ Էդգար Ղազարյան
4110:06
«Իրանը պատրաստ է ինչպես բանակցությունների, այնպես էլ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության». Արաղչի
13309:07
«Զելենսկին չի բացառել, որ Ուկրաինան կնվազեցնի ՌԴ նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարվածների ինտենսիվությունը». Թրամփ
14209:01
Վուչիչը հրաժարական է տվել արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ
221Երեկ, 22:42
Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
170Երեկ, 09:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
167Երեկ, 08:18
«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
213Երեկ, 03:06