Հայաստանյան 50 կազմակերպություններ դիմել են 100 միջազգային բնապահպանական կառույցների
23830 Երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2020 թ., 16:20 Հայաստանյան 50 կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ դիմել են միջազգային բնապահպանական 100 կառույցների՝ խստորեն դատապարտելով հոկտեմբերի 30-ին Արցախի անտառներում կիրառված ֆոսֆորական զինամթերքի օգտագործումն Ադրբեջանի կողմից. «Հարգելի՛ գործընկեր, համոզված ենք, որ տեղյակ եք սեպտեմբերի 27-ից ցայսօր շարունակվող՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, Հայաստանի և Ադրբեջանի միջև սանձազերծված պատերազմի մասին, որի, նույնիսկ հումանիտար հրադադարի կնքման մասով, միջազգային հանրության կողմից նախաձեռնած բազմաթիվ ջանքերն ապարդյուն էին: Հարավային Կովկասում սանձազերծված այս լայնամասշտաբ պատերազմի ընթացքում փաստագրվել են մի շարք պատերազմական հանցագործություններ, որոնց թվում՝ հայ զինվորների գլխատումներ, հայկական դրոշներով փաթաթված քաղ. բնակչության սպանդ, մշակութային–հոգևոր արժեք հանդիսացող եկեղեցու հրթիռակոծում, քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր հրետանակոծում, որոնց թվում՝ դպրոցներ, բնակելի շենքեր, քաղաքային շուկա և նույնիսկ ծննդատուն: Հայաստանի և Արցախի ողջ բնապահպանական հանրույթն ու քաղ.հասարակությունը, որոնց թվում՝ տեղական, տարածաշրջանային կառույցներ և միջազգային բնապահպանական կազմակերպություններ, գիտնականներ և գիտական ինստիտուտներ հերթական անգամ ցնցվեցին հոկտեմբերի 30-ին՝ ականատեսը լինելով Արցախի տարածաշրջանի բնական էկոհամակարգերի և կենսապահպան անտառների նկատմամբ գործած ռազմական հանցագործությունից: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից փաստագրված տվյալների համաձայն՝ ադրբեջանական ռազմական ուժերը Արցախի կուսական անտառային էկոհամակարգը թիրախավորել են կիրառելով սպիտակ ֆոսֆորային քիմիական զինամթերք, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում է: Ցայսօր շարունակվող լայնամասշտաբ պատերազմը տարածաշրջանի բնական էկոհամակարգերի ու կենսաբազմազանության լուրջ սպառնալիքներից է: Հիշեցնենք, որ մեր տարածաշրջանը միջազգային առաջատար բնապահպանական կառույցների կողմից ճանաչվել է որպես աշխարհի կենսաբազմազանության թեժակետերից մեկը, ասել է թե՝ պիտի պահպանվի համաշխարհային մակարդակով: Մեր տարածքը հայտնի է էնդեմիզմի բարձր մակարդակով՝ բնական կենսամիջավայր ապահովելով ավելի քան 6000 բուսատեսակների, 153 տեսակի կաթնասունների և 400 տեսակի թռչունների համար, ինչը համաշխարհային բնական ժառանգություն է: Արցախում հայտնաբերված բույսերի և կենդանիների հարյուրավոր տեսակներ ներառված են ինչպես տեղական Կարմիր գրքում, այնպես էլ համաշխարհային՝ IUCN/ԲՊՄՄ կարմիր ցուցակում՝ որպես անհետացման եզրին գտնվող, համաշխարհային պաշտպանության տակ գտնվող տեսակներ: Հայաստանն ու Արցախը հայտնի են իրենց կուսական անտառներով, որոնք տարածաշրջանի ամենաբազմազան անտառային էկոհամակարգերից են և կարևոր դեր են խաղում ամբողջ տարածաշրջանի կայուն զարգացման և էկոլոգիական հավասարակշռություն պահպանելու համար, իսկ տեղաբնիկները մեծապես կախված են անտառների բարիքներից: Հազարամյակների ընթացքում ձևավորված ավանդական գիտելիքները նույնպես խորապես կապված են անտառների հետ և ձևավորել են տեղաբնիկների հարուստ մշակույթն ու կենցաղը: Արգելված զինամթերքի կիրառումը փաստացի վտանգում է մասնավորապես անհետացման եզրին գտնվող գորշ արջի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, լուսանի, անգղերի և վերջապես՝ տարածաշրջանի հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող Պարսկական (Կովկասյան) ընձառյուծի գոյությունն, որ իր միգրացիան է կատարում նաև Մռավի լեռնաշղթայով՝ անցնելով ՀՀ-ի, Արցախի, Իրանի ու Ադրբեջանի տարածքներով: Վերացնելով կարևոր ապրելավայրեր ու ոչնչացնելով մի ամբողջ էկոհամակարգ՝ սպիտակ ֆոսֆորական զինամթերքը կուտակվում է հողի և գետերի մեջ, տարիներով աղտոտելով ստորգետնյա ջրերը՝ այդպիսով վերածվելով տարածաշրջանային մասշտաբի սպառնալիքի Հարավային Կովկասում ապրող բոլոր ազգերի համար՝ այդ թվում ադրբեջանցիների: Սպիտակ ֆոսֆորային զինամթերքի օգտագործումն հակասում է բոլոր բնապահպանական միջազգային կոնվենցիաների դրույթներին՝ Բեռնի կոնվենցիայից, Նագոյայի արձանագրությունից մինչև Հելսինկիի և Ռոտերդամի կոնվենցիաներ, որոնք վավերացված են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կառավարությունների կողմից: Թեպետ քիմիական զենքի մասին միջազգային կոնվենցիան միտված է պաշտպանելու համաշխարհային բնակչության 98%-ին, այն ակնհայտորեն շրջանցում է Հայաստանում և Արցախում բնակվող էթնիկ հայերին, ինչը մենք անընդունելի ենք համարում: Բնության պահպանությունը քաղաքական և ռազմական սահմաններ չի՛ ճանաչում, քանի որ բոլորս ապրում ենք միևնույն տարածաշրջանում և օգտվում միևնույն կենսական ռեսուրսներից: Սպիտակ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը կենսաբազմազանությամբ հարուստ այսպիսի տարածաշրջանում անխոս կհանգեցնի բնապահպանական աղետի ու աներկբայորեն կվերածվի տարածաշրջանային էկոցիդի:
Խնդրում ենք նաև մեզ՝ ներքոստորագրյալներիս, տեղեկացնել Ձեր՝ որպես բնության և կենսաբազմազանության պահպանման համար ջանքեր գործադրող, ունիվերսալ հումանիտար արժեքների ջատագով կազամակերպության կողմից նախաձեռնած գործողությունների ու հետագա քայլերի մասին՝ միտված Արցախյան տարածաշրջանում էկոցիդը կանխելուն, որ բազմաթիվ անհետացման եզրին գտնվող տեսակների ապրելավայր է ու չի ճանաչում ռազմաքաղաքական սահմաններ»: Հարգանոք՝
|
Սև ծովի ափերը պատվել են նավթամթերքով (տեսանյութ)
232Երեկ, 18:36Գորշ արջերի ձմեռային զբոսանքը Վայոց ձորում (տեսանյութ)
28720.12.2024, 21:54«Նման «հոգատար» քաղաքային իշխանություն չեմ հիշում»․ Քրիստինա Վարդանյան
43118.12.2024, 09:30«Այս ամենը կատարվում է իշխանության «բարձր հովանու ներքո»»․ Ոսկան Սարգսյան
58315.12.2024, 16:00««Զզվանքի գործոն». ֆիլմ Հայաստանի կեղտաջրերի մաքրման և ջրային ոլորտի կառավարման անտեսված խնդիրների մասին (տեսանյութ)
63214.12.2024, 19:36«Քաղաքապետարանը տեղյա՞կ է, որ ձմռանը էտ չի կարելի անել». Կարինե Փանոսյան
67614.12.2024, 05:12«Հազվագյուտ արևային հալոներ՝ դեկտեմբերին»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
66312.12.2024, 23:54«Դավթաշենում գարշահոտ է». Նարինե Կիրակոսյան (լուսանկար)
78909.12.2024, 11:12