Երեքշաբթի, 16 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Պետք է լուծարել կաշառք բաժանած կուսակցությունները»․ «Հանրապետություն» կուսակցություն

«Պետք է լուծարել կաշառք բաժանած կուսակցությունները»․ «Հանրապետություն» կուսակցություն
42
Այսօր, 16:54

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ ««Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Արդարադատության նախարարությանը ներկայացրած դիմումի և դատական հայցերի հիմնավորման պարագայում պետք է լուծարել կաշառք բաժանած կուսակցությունները, իսկ առաջին 3 համարներին 10 տարով զրկել առաջադրվելու իրավունքից։
Ակնհայտորեն ներքաղաքական գործընթացների վրա ազդելու մղումով՝ ՌԴ-ն սահմանափակումներ է մտցրել ՀՀ ապրանքների նկատմամբ, ինչը փակուղու առաջ է կանգնեցրել ՀՀ արտադրողներին։ Անհրաժեշտ պահին աջակցության ձեռք են մեկնել ԵՄ երկրները։
Ստեղծված իրավիճակի ամբողջական լուծման միակ հնարավոր տարբերակը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալն ու Խոր և համապարփակ առևտրի, ինչպես նաև Ասոցացման համաձայնագրերը ԵՄ-ի հետ ստորագրելն է։ Դա է նաև հանրության գերակշիռ մասի ցանկությունը, որը մենք ձևակերպել ենք։ Հետևաբար, մեր հայտարարությունը բաց է քաղաքական այլ ուժերի միանալու համար և կարող է ընդունվել որպես հանրային պահանջ»։