14 մարդ թունավորման ախտանիշներով դիմել է Նոյեմբերյանի ԲԿ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականով՝ ջրի որակին ներկայացվող պահանջների խախտումների պատճառով շտապ դադարեցվել է Նոյեմբերյան խոշորացված համայնքի Ջուջևան բնակավայրը սնուցող աղբյուրներից մեկի ջրամատակարարումը։
Նախորդիվ Ջուջևան, Կոթի, Բաղանիս, Ոսկևան, Կողբ գյուղերից 14 մարդ թունավորման ախտանիշներով, աղիքային գանգատներով դիմել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղից 8-ը դուրս է գրվել, 6-ը շարունակում է ստանալ բուժօգնություն։
ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ից ԱԱՏՄ-ին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ նրանց օգտագործած ջրից կատարվել է նմուշառում, փորձաքննության արդյունքները ցույց են տվել ջրի որակի շեղումներ։
ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել ջրի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Ըստ այդմ, ԱԱՏՄ Իջեւանի բաժնի պետ-տեսուչ Վիլյամ Օհանյանի գլխավորությամբ, դադարեցվել է այն աղբյուրի ջրամատակարարումը, որից օգտվել են առողջական գանգատներով հիվանդանոց դիմած քաղաքացիները, և որից ջուր է մատակարարվում Ջուջևան համայնքի շուրջ 60 ընտանիքի։
Բացահայտվել է աղբյուրի հավանական աղտոտման վայրը և աղտոտման պատճառը, ինչի վերացման ուղղությամբ հրատապ աշխատանքներ են տարվում Նոյեմբերյանի համայնքապետարանի կողմից։ Վերջինից ԱԱՏՄ-ն տեղեկացել է, որ ձեռնարկվող քայլերի շրջանակում փոխվում են ջրահեռացման խողովակները և վերացվում է ջրի աղտոտման հնարավոր պատճառը։ Հաջորդիվ կտարվեն մանրէազերծման աշխատանքներ, կարվի ջրի կրկնակի նմուշառում։
ԱԱՏՄ-ն հետևում է տարվող աշխատանքների ընթացքին և միայն ջրի որակին ներկայացվող պահանջներից շեղումները վերացնելու դեպքում կտա ջրամատակարարումը վերականգնելու թույլտվություն։
Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման քայլերը ԱԱՏՄ-ն օպերատիվ կերպով իրականացնում է նաև ոչ աշխատանքային օրերին։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

«Ներողություն ենք խնդրում կատարվածի համար»․ Առաջին ալիք
2911:54
«Ամեն օր տեսնում եմ իմ շուրջն արթնացող հային և նրա վերադարձը իր արմատներին»․ Հասմիկ Սողոմոնյան
3611:42
«Հանրայինն օրեցօր ավելի է գլորվում հեղինակազրկման ու խայտառակության անդունդը»․ Վիկտոր Մնացականյան (տեսանյութ)
4611:24
«Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ»․ Սոֆյա Հովսեփյան
6911:18
«Հանրայինը երեկ կարող էր ցուցադրել հայրենիքը սիրելու մասին ֆիլմեր»․ Խորեն Գրիգորյան
6011:00
«Ձայնը չբարձրացնեք․ դուք որ աշխատավարձ եք ստանում, ես եմ հարկ վճարում»․ Մեսրոպ Մանուկյանը՝ Պետրոս Ղազարյանին (տեսանյութ)
7210:42
Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության
8410:30
«Թաթայի համերգը ցուցադրելը նվիրված էր Ադրբեջանի հաղթանակին»․ Ժաննա Ալեքսանյան
6010:24