«Ամեն տեղ պետք չէ գնալ մեքենայով, բնությունը վնասվում է»․ Անի Խաչատրյան

Բնապահպան, արշավավար Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երբ ասում ենք, որ բնության մեջ ամեն տեղ, սարերի գագաթ մեքենայով գնալ պետք չի, շատերը մեզնից նեղանում են, ասում են, որ իբր արշավականներն ուզում են մենակ իրենք փող աշխատեն։
Ես որպես մենակ արշավական չեմ խոսում, ես նաև որպես բնապահպան եմ խոսում։
Ավտոյի ճանապարհը փչացնում է տարածքի էկոհամակարգը, վնասում ծառերը, հողը, բուսականությունը, աղմուկը խանգարում է կենդանիներին։ Սովորաբար ավտոների շատ օֆռոդ ճանապարհներ ժամանակի ընթացքում վատանում են ու ավտոները նոր ճանապարհներ են բացում, այսինքն՝ նոր տարածքներ են վնասվում։
Բացի դրանից, եթե անգամ դուք բնության հանդեպ հոգատար եք, բայց երբ նոր ճանապարհ եք բացում, շատերն են սկսում ավտոներով գնալ ու ժամանակ ընթացքում էդ տարածքը վերածվում է աղբանոցի, հայտնվում են տարբեր շինություններ, այսինքն՝ բնության վնասում է էլի տեղի ունենում։
Իմ համար բնությունն իմ տունն է, երեխաս է, ծնողս է, ես հարգանքով եմ մտնում բնություն ու սիրտս ցավում է, որ տեսնում եմ, թե ոնց են մի ժամանակ գողտրիկ, դրախտային անկյունները վերածվում ուղղակի բիզնեսի։
Եթե ուզում եք վայելել բնությունը, քայլեք բնության մեջ, էդ դեպքում, երբ հասնում եք գագաթ, մի տեսակ ավելի շատ եք վայելում, որովհետև վաստակել եք դա։ Ճանապարհին էլ ավելի շատ բան կնկատեք, կլսեք։
Շատ եմ ցավում, որ իմ կողմից սիրելի մարդիկ էլ են բնության հանդեպ էդ վերաբերմունքը ցույց տալիս, մանավանդ նենց մարդիկ, որ ասում են, որ սիրում են բնությունը։
Ու չեմ ասում, թե ոչ մի տեղ չպիտի ավտոյի ճանապարհ լինի։ Արդեն շատ տեղեր կան ավտոյի ճանապարհ։ Շատ ժամանակ մենք էլ ենք ավտյով մոտենում տարածքին, հետո քայլում։ Բայց բալանս ա պետք, պահպանել ա պետք էն, ինչ ունենք։ Տեղեր կան, որ չպետք է ուղղակի ավտոյով հասնել»։

Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
64Երեկ, 23:49
Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
57Երեկ, 23:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
59Երեկ, 22:42
«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
114Երեկ, 16:48
«Հենց խոսում է՝ կարծես Իլոն Մասկը լինի»․ Ոսկան Սարգսյան
113Երեկ, 15:24
«Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ ծրագրի մեկնարկը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
124Երեկ, 15:00
«Մեր նպատակը չի լինելու մարդկանց փոխարինել արհեստական բանականությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
121Երեկ, 14:30
«Տհաճ հարցեր լսելիս կորցնում է ինքնատիրապետումը»․ Վարդան Հարությունյան
110Երեկ, 14:12