Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Թեհրանը կձեռնարկի ցանկացած միջոց՝ ծովային շրջափակումը ճեղքելու համար»․ Իրանի արտգործնախարար

«Թեհրանը կձեռնարկի ցանկացած միջոց՝ ծովային շրջափակումը ճեղքելու համար»․ Իրանի արտգործնախարար
40
Այսօր, 20:31

«Իրանական կողմը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի վերացնի ԱՄՆ-ի կողմից սահմանված ռազմածովային շրջափակումը»,- հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին։

«Մենք տնտեսական շրջափակումը համարում ենք պատերազմական գործողություն և կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ այն վերացնելու համար», - ասել է Ղարիբ-Աբադին իրանական «Մեհր» (Mehr) լրատվական գործակալությանը։

Նա հավելել է, որ իրանական կողմը շարունակում է կապ պահպանել միջնորդների՝ այդ թվում Կատարի հետ, և քննարկումներ է վարում՝ պարզելու, թե արդյոք հնարավոր է Միացյալ Նահանգների հետ դիվանագիտությանը ևս մեկ հնարավորություն տալ։