Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Անթույլատրելի է փաստաբանին լռեցնել, վախեցնել, ճնշել․ միևնույն է, չի ստացվի»․ Աննա Ծառուկյան

«Անթույլատրելի է փաստաբանին լռեցնել, վախեցնել, ճնշել․ միևնույն է, չի ստացվի»․ Աննա Ծառուկյան
24
Այսօր, 03:06

Փաստաբան Աննա Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՓԱՍՏԱԲԱՆԻՆ ՉԻ՜ ԿԱՐԵԼԻ ԼՌԵՑՆԵԼ, ՎԱԽԵՑՆԵԼ ԿԱՄ ՃՆՇԵԼ, քանի որ միևնույն է դա չի ստացվելու
Փաստաբանի նկատմամբ բռնությունը, սպառնալիքը, վիրավորանքը, մասնագիտական գործունեությանը միջամտելը կամ նրան իր պարտականությունները կատարելուց հետ պահելու ցանկացած փորձ անթույլատրելի են։
Փաստաբանը քո դատավարական հակառակորդը չէ։ Նա իրականացնում է օրենքով պաշտպանված մասնագիտական գործունեություն՝ իր վստահորդի իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար։
Եվ մի բան, որ շատերը մոռանում են. այսօր դու կարող ես փաստաբանի հետ լինել դատավարական հակառակ կողմում, բայց վաղը հենց դու կարող ես ունենալ նրա մասնագիտական օգնության կարիքը։
Փաստաբանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, նրա մասնագիտական արժանապատվությունը նվաստացնելը կամ նրա աշխատանքը խոչընդոտելը չի կարող դառնալ սովորական երևույթ։
Վստահորդի հետ նույնանալ չի կարելի։ Փաստաբանը պարտավոր չէ կիսել վստահորդի դիրքորոշումը, անձնական գնահատականները կամ համոզմունքները։ Նրա պարտականությունն է օրենքի շրջանակում պաշտպանել վստահորդի իրավունքները՝ պահպանելով մասնագիտական անկախությունն ու էթիկան»։

Աղբյուրը`   Աննա Ծառուկյան