«Հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար». Վահագն Հովակիմյան

«Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանադրության 139 հոդվածի համաձայն նախագահն իրավունք ունի հրամանագրի նախագիծն առարկություններով վերադարձնել առաջարկությունը ներկայացրած մարմնին: Առաջին հայացքից կարող է թվալ Արմեն Սարգսյանը երեկ օգտվել է վերը նշված իր լիազորությունից՝ ԳՇ պետի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն՝ իր առարկություններով Վարչապետին վերադարձնելիս: Բայց ամենևին էլ այդպես չէ: Նախագահը չի կարող կամայական, երբ ցանկանա հրամանագրերի նախագծերը վերադարձնի առաջարկող մարմնին: Կոնկրետ ներկա իրավիճակում Վարչապետը Սահմանադրությամբ (155 հոդված) իրեն տրված լիազորությամբ առաջարկել է զբաղեցրած պաշտոնից ազատել ԳՇ պետին: Նույնիսկ ամենամիստիկ երևակայությունն ունեցող մարդը չի կարող այս գործընթացում հակասահմանադրության տարրեր տեսնել, թեկուզ՝ առերևույթ: Իրականում գործ ունենք Նախագահի կողմից իր լիազորությունը կամայական իրացնելու դեպքի հետ, ինչն անթույլատրելի է: Իր լիազորությունները կամայականորեն իրացնելիս Նախագահը կարող է վնասել պետության անվտանգությանը, երկիրը մղել անկայունության, ի չիք դարձնել օրենսդրական բարեփոխումները և այսպես շարունակ: Վերջին շրջանում Արմեն Սարգսյանի քայլերը, կարծես, հենց վերը նշված բացասական հետևանքներն առաջացնելուն են միտված: Ուստի, կարելի է արձանագրել, որ առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով (141 հոդված)»:

«Ինձ սադրել չի ստացվի․ հարցազրույց չեմ տալիս»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
2810:54
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3310:36
«Ինչո՞ւ Ադրբեջանից չեն եկել»․ հարց՝ Արարատ Միրզոյանին (տեսանյութ)
5710:24
«Մոլորվել ա էդ մարդը»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
6410:00
Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների դիմավորման արարողությունը (տեսանյութ)
6209:48
«Ես նախագահ Ալիևին ասել եմ՝ ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7509:42
«Ուկրաինական հակամարտության կողմերը կհասնեն կարգավորման, բայց ոչ Զելենսկու հետ»․ Թրամփ (տեսանյութ)
12409:31
«Ո՞րն է նախկինների և ներկաների էական տարբերությունը». Կարեն Հեքիմյան
12200:48